2011 թ.-ին հարավարևմտյան Պակիստանում զինյալները կրակի մատնեցին նվազագույնը 19 նավթատար: Այդ նավթատարները վառելիք էին տանում հարևան Աֆղանստան ՆԱՏՕ-ի ուժերի համար, որոնց առաջնորդում էր Ամերիկան: Ոստիկան Իսմալի Քուրդն ասաց, որ մոտոցիկլետով տեղաշարժվող զինյալները կրակել են նավթատարների վրա, մինչ վերջիններս սպասում էին ոստիկանական էսկորտին (ուղեկցող պահակախմբին) Կոլպուր գյուղի գլխավոր մայրուղու վրա՝ Կետայից 25 կմ. դեպի հարավ:

A row of NATO oil tankers burn following an attack by gunmen in Pakistan

- 13 նավթատար ամբողջովին վառված էին, իսկ վեցը՝ մասամբ վնասված, մնացած յոթ նավթատարները անվնաս մնացին, -ասել է Քուրդը՝ ավելացնելով, որ մարդկային զոհեր չեն եղել:

Մոտավորապես 12 զինյալներ կային, ովքեր եկան մոտոցիկլետներով, կրակեցին նավթատարների վրա, իսկ երբ հրդեհը սկսվեց, նրանք փախուստի դիմեցին:  

Ներքին գործերի նախարար Զաֆարուլահ Բալոքը հաստատեց հարձակման փաստը: Ոչ ոք անմիջապես իր վրա չվերցրեց կատարվածի պատասխանատվությունը, սակայն թալիբան զինվորները նախկինում կատարել էին նմանատիպ հարձակումներ՝ խոչընդոտելու համար ռազմավարի հանձնումը Ամերիկայի կողմից ղեկավարվող զորքերին:    

Ամերիկան Աֆղանստանի համար նախատեսված իր պաշարների և ռազմավարի մեծ մասը Պակիստանով է տեղափոխում, սակայն ներկայումս աշխատանք է տարվում այլընտրանքային երթուղիներ գտնելու ուղղությամբ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել