Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրն է: Ասել է, թե պատեհ մի առիթ յուրաքանչյուրիս համար` ևս մեկ անգամ հպարտությամբ անդրադառնալու և վերարժևորելու Արցախյան հերոսամարտը, արժանին հատուցելու հաղթանակի բերկրանքը մեզ պարգևած քաջարի բազում հայորդիներին` ապրելով Հայրենիքով, զորացնելով Հայրենիքն ու զորանալով Հայրենիքով: Արցախյան գոյապայքարը շտկեց հայ մարդու ողնաշարը ցեղասպանությունից հետո, վերջապես մենք ապրեցինք հաղթանակի բերկրանքը և հասկացանք, որ երբ միասին ենք և միախորհուրդ, անպարտելի ենք: Փառք, փատիվ, աղոթք և բյուր օրհնություն հաղթանակը կերտած մեր հերոսներին և նրանց լույս շիրիմներին, աստվածսիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի մեզ ամենքիս: Տերը թող պահապան լինի Հայոց աշխարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել