Իմ ազգը սիրում է ամեն հարցում կառավարությանը մեղադրել. տեղի, թե՞ անտեղի, կապ չունի մենակ շանս տան մեղադրի: Հենց այս մեղադրանքներից մեկի մասին էլ այսօր կխոսեմ:
Երբ տեղեկությունն է տարածվում, որ ՀՀ ԶՈՒ-ում զոհ ունենք, ազգը միասին տվյալ նյութի մեկնաբանություններիում սկսում է կառավարությանը կրկին մեղադրել, վիրավորել, անպատվել: Դա գռեհիկություն է: Էդ նյութը գցել են, ոչ նրա համար, որ կառավարությանը ասես սրտիդ եկածը: Հիմա հերթով կներկայացնեմ, որ դեպքում ինչ, ոնց.
1 .Երբ շփման գծում զոհ ենք միանգամից էդ նյութի տակ մարդիկ քոմմենթում գրեն հետևյալը. Աստված հոգին լուսավորի: Սա կառավարություն չէ, ինչու՞ էնպես չի անում, որ պոստում զոհ չունենանք, ինչքա՞ն պետք է մեր երեխեքը զոհվեն: Հիմա հարց. կառավարությունը ստեղ ինչ պտի անի, երբ ազերին դիվերսիա է անում. պտի ընկնի Ալիևի ոտքերը, աղերսի, որ դիվերսիա չանե՞ն, թե՞ պետք է գնա պոստ պահի Զինվորի հետ: Եթե պետքա պոստ պահի էլ խիա՞ պաշտոնյա, հենա կդառնար պայմանագրային Զինծառայող:Եթե գնացին պոստ պահելու, բա էլ ո՞վ է իրենց գործը ստեղ անելու. ո՞վ է անիմաստ պայմանագրեր ստորագրելու, ո՞վ է մեզ ավելի ուժեղ կլպելու ծրագիր մշակելու: Կամ սկսում եք վիրավորել Սեյրան Օհանյանին. էս մարդն ինչ կարա անի, որ ազերին դիվերսիա է անում: Կրկնում եմ չենք ընկնելու ազերիների ոտքերը խնդրենք, որ դիվերսիա չանեն. էսքանը հասկացեք, եթե դեմինդ պատերազմա ուզում, սպանելա ուզում չես կարող իր հետ նորմալ բանակցային սեղանի շուրջ նստես: Չի գալու դիվերսանտը մտնի պոստ մեր Զիինվորնել ասես. իմ ազգը խաղաղություն է ուզում ես քեզ չեմ սպանի:
Պոստում Զինվորն ինքն իր գլխի տերն է. իր քայլերից է կախված, թե իր կյանքը, թե զինընկերների կյանքը:
Կա հենց էդ նյութի տակ ասում եք խի՞ չենք պատասխանում: Կարողա՞ պատասխանելն էլ անզոհա լինելու: Էդքա՞ն վստահ էս, որ պատասխան տալուց զոհ չենք տա: Թե՞ էլի բանա պետք, որ մեկնաբանություններում կառավարությանը քլնգելով ինքնահաստատվեք: 
2. Բանակում միմյանց հետ կռիվների ու դրանից բխող հետևանքների մասին:
Չես կարող ծառայել ու վեճի չբռնվել: 1000-1500 տղա մի տեղ են ու Դուք ուզում եք, որ իրար հետ յոլա գնան, կոնֆլիկտ չծագի: Էդ անհնարա: Գիտեք խի՞ է անհնար, որովհետև Ձեզնից շատերը իրենց տղեքւն սարքում են յախշի ու ասում են. տղես դուխով ում քիթն ուզում էս ծռի պապան տերա:Դուք ձեր տղեքին սարքում եք Հայ Զինվորին դուշման ուղարկում եք Բանակ, հետո իրա պատճառով որ մի հատ բանա լինում. ասում եք ո՞նց կարար իմ տղեն էսպես բան աներ:Հա հեչ Ձեր դուխ տալուց զգացվում էր, որ տունը Աստծու գառ եք մեծացրել: Եթե ամեն մեկս մեր նորակոչիկներին հանգիստ բացատրենք, որ հարգանք կա, ընկերություն կա, հավատացեք ամենիրնչ լավ կլնի. Բանակում էլ իրար միս չեն ուտի հետևաբար վիրավորներ ու զոհեր չեն լինի:
3. Ինքնասպանություն: Սա թերևս ամենից շատ խոսելու տեղիք է տալիս, բայց սրա մասին կարճ կարտահայտվեմ:Երբեք չեմ ընդունել ինքնասպանությունը. էդ աշխարհում ամենից մեծ մեղքնա:Եթե պոստում կռիվ եք անում, ուրեմն սպասեք իջեք զորամաս նոր հարցերներդ լուծեք. ձեռքներիդ զենք կա: Պոստում Դուք էլ տաքագլուխ որոշումներ եք կայացնում, որոնք դառնում են ճակատագրական:Եթե խաթրներիդ կպնում իջեք զորամաս կերեք իրար մի քանի անգամ ել ծեծ կերեք, տենամ ով պտի քո հասցեյին վիրավորական արտահայտություն թույլ տա:Վերջը դեմը քաղաքացիկան կյանք կա, սպասի քթներից կբերես, կամ չաստում ճշտիդ համար ծեծ կեր. մեկ-երկու էլ քեզ ոչմեկ չի կարա բան ասի՝ սաղ քեզ կհարգեն, թե խի էդ արդեն տղեքը պետք է հասկանան:
4. Սա մի քիչ թեմայից շեղվել է, բայց պետք է ասեմ. եթե հարևանդ բացահայտ կռիվա ուզում դու ոնց կարաս իրան պարտադրես, որ խաղաղություն հաստատ ենք, խնդրելու՞ էս:Փորձի դեռ:Երբ եղան օգոստոսի սկզբի դեպքերը մի խումբ ակտիվսիտ կոչեցյալներ փողոցներով խաղաղության երթ էին անում, աղերսում էին որ խաղաղություն լինի(դուք չեք կարա պարտադրեք դուք իրանց դեմ ճղճիմ էակներ եք):Դրանով հերիք չի գցում եք պոստ պահող Տղեքի դուխը, հլը մի հատել ազերիներին շանս եք տալի, որ վրեքներս կայֆ բռնեն:Սաղսել գիտենք ազերները ինչ հեքիաթասեր են, սաղ ազգին ասին մթամ ՀԱՅԵՐԸ դուխից ընկել են՝ վախում են ազերիներից ու սսենց էշություններ: ձեզ էդ հաճելի՞ էր:Գնացեք ձեր անտեր խաղաղության ցույցերը բաքվում արեք, երբ ինչ որ բանի կհասնեք ու թշնամու մոտ առանց խղճի խայթ առաջացնելու խաղաղության կբերեք, էն ժամանակ կգաք կասեք հասել եմ ու մենք էլ քեզ կասենք հալալա:Բայց դե էսել չլնող բանա:Քանի կանք պտի դուխներս բարձր պահենք, մեզ էլ հպարտ:Հիշեք, որ ՀԱՅ եք:
Հա կներեք մոռացա, որ Ձեր քոմմենթի տակ, Ձեզ խնդրում ենք հիմնավորել Ձեր անտեղի մեկնաբանությունը էլ մի սկսեք ցրել, ասեք. անիմաստ գրել եմ:
Էսքանը հուսամ ասածս ճիշտ ընկալեցիք:Ամեն բառից առաջ պետք է մտածել, որ հետո կողքից ծիծաղի թեմա չդառնաք:
Հ.Գ. Ու ամենակարևորը. կառավարությունից Ձեզնից էլ շատ Ես եմ զզվում, ու եթե Բանակում Աստված չանի վիրավորվելա բանա, Ես ոչ մեկի չեմ մեղադրելու: Ինչ գալիս Զինվորի խելքիցա գալիս: Երկու տարի իմ գլխի տերը Ես եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել