Մի որոշ հաջողություններ էլ կարող ենք ակնկալել այն դեպքում, երբ որ կսկսենք օլիգարխին որպես բարերար ընդունել, դրդել նրան գործելու մի միայն ազգի ու հայրենիքի շահերից ելնելով, ամեն անգամ տեղի ու անտեղի չվիրավորեք նրան: Այդ ամենով մենք տանում ենք նրան ավելի վատ գործերի, շեղում ենք նրան իրեն ի վերուստ տրված պատգամից, պատգամ, որը պետք է ծառայեցվի մի միայն հայրենիքի համար ու հայրենիքի շահի համար: Ամեն մարդու չէ Աստծու կողմից նման բախտ շնորհվում լինել մեծահարուստ: Մեր հայկական իրականությունում առանց այդ էլ շատ քիչ են նման մարդիկ: ՈՒղղակի սրանց բախտը չի բերել նրանում, որ հարստացել են վատ ձևերով ու սխալ ճանապարհներով, ու հիմա հենց այդ ամենի զոհն են դարձել, չեն ընդունվում շատերիս կողմից:
Ինչ էլ լինի, մենք պետք է այս մարդկանց ընդունենք անպիսին, ինչպիսին որ կան, իրենց լավ ու վատ կողմերով, ու անենք ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց ողջ կարողությունը ու ներուժը ուղղեն հայրենիքի հզորացման և բարգավաճման ուղղությամբ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել