Գնալով ավելի է նշմարվում թուրքական պետության գլխին կուտակվող սև ամպերը: Ակներև է, որ պարարտ հող է նախապատրաստվում Թուրքիայի ներկայիս սահմանները նորովի գծելու համար: Քիչ-քիչ խաղի մեջ են մտցնում դերակատարներին՝ սկզբից քրդերն էին, հետո իսլամացած հայերի պռոեկտն էր, ովքեր համարվում են բնիկներ և լիարժեք տերը տվյալ տարածքի, և իսլամիստները: Այս երեք տեսանելի և ռեալ գործոններով փորձում են խեղդել թուրքական մտքի դարավոր երազանքը: Սակայն Էրդողանի հայտարարություններից երևում է, որ նա պատրաստ է ոչ միայն Թուրքիան պահել ներկայիս սահմաններով, այլև ընդարձակել: Իսկ սրա համար արդեն լուրջ անհանգստացած խաղացող երկրները խաղի մեջ են մտցրել քրդերին, իսլամացած հայերին և իսլամիստներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել