Այսօր մի շարք դպրոցներում սկսվեց ուսումնական տարին: Մի քանի դպրոցներում, դեռևս փորձարկման նպատակով, մտցվել է «Ազգային պար» առարկան: Կարծում եմ, դա հիանալի նախաձեռնությունն է, որի միջոցով երեխաները, արդեն մանուկ հասակից, կտոգորվեն հայրենասիրական ոգով ու իրապես կընկալեն ազգային արժեքների ողջ հզորությունը:
Միաժամանակ կուզեի նշել, որ, ինչպես միշտ, դրական որոշումները ուղեկցվում են անցանկալի հետևանքներով: Հերթական անգամ, նոր առարկայի ներմուծումը տեղի է ունենում, այլ առարկաների հաշվին, (այս դեպքում` ֆիզկուլտուրայի), փոխանակ, ընդամենը կայացնելու պարզ որոշում` լրացուցիչ ժամ հատկացնելու` նոր առարկայի ուսուցման համար: Չնայած, պետք չէ զարմանալ. ՀՀ կրթական համակարգը, իր կայացրած որոշումներով` համապատասխանում է այն «բարձր որակին», որը հատուկ է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել