Մամուլի էջերից մշակութային քննադատություն անելու իրավունք ունեն հարուստ մտահորիզոն, մեծ գիտելիքների պաշար ունեցող և իրենց գործի գիտակ մարդիկ: Բայց անգամ այդ պարագայում քննադատությունը չպետք է լինի միայն անձերի դեմ պայքարելու գործիք և ծնվի հենց նրանց դեմ պայքարելու մղումից: Քննադատության հիմքը պետք է լինի սրտացավությունը գործի և գաղափարի համար: Ասվող ամեն բառը պետք է մանրակրկիտ ընտրվի և խմբագրվի, որպեսզի օգուտի տեղը վնաս չլինի:

Մի քանի օր առաջ մի լրատվական կայքում ուշադրություն գրավեց հայտնի թատերական քննադատներից մեկի հոդվածը Օպերային թատրոնում տեղի ունեցող նորարարությունների և բարեփոոխւմների մասին: Հոդվածագիրը սուր քննադատության ենթարկեց թատրոնի վերջին շրջանի կադրային և ստեղծագործական քաղաքականությունը: Շատ եմ ուզում եմ հավատալ, որ դա սրտացավություն դրսևորում է և նպատակ չկա պայքարել կոնկրետ անձերի դեմ: Սա ցույց կտա ժամանակը, բայց այսօր կան մի քանի ակնառու պարզաբանման կարիք ունեցող հարց:

Օրինակ՝ թատերագետը ասաց, որ սեպտեմբերի 8-ից թատրոնը շարունակելու է ներկայացնել իր խղճուկ խաղացանկը: Ինչո՞ւ հոդվածի հեղինակը խղճուկ է անվանում այն խաղացանկը, ու ներառված են «Արշակ 2-րդ»  «Անուշ» ու նաև հայկական և համաշխարհային օպերային արվեստի այլ գլուխգործոցներ: Ինչպե՞ս սա հասկանա երիտասարդը: Հենց թատերագիրն է գրել, որ այս խաղացանկը վանում է երիտասարդներին: Եթե երիտասարդը կայքում կարդա նման բան, պարզ է որ կվանի, բա ի՞նչ պիտի անի: Սա այն եզակի դեպքերից, երբ ուրախ եմ, որ 20 տարեկան քաղաքացիները քիչ են կարդում մշակութային հոդվածներ: Թատերագետը կարող է հազար ձևի բացատրել իր խոսքերը, բայց շատ կարդացողների մոտ մնաց հենց խղճուկ բառի բացասական նստվածքը:

Հիմա պարզապես շնորհավորենք երիտասարդների նոր ուսումնական տարին և Օպերային թատրոնի նոր թատերաշրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել