10 сумасшедших способов умереть10. Խելահեղ ծիծաղ

Երբեմն ծիծաղը ոչ միայն չի երակարացնում, այլ կար-ացնում է կյանքը, որովհետև խիխաղի չափաբաժիննե էլ կարող է մահացու լինել: Ստոիկ-փիլիսոփա Կրիզիպուսը մի անգամ արբեցրեց իր ավանակին և ծիծաղից մահացավ՝ նայելով, թե ինչպես է հարբած էշը թուզ ուտում: Իտալացի սցենարիստ ու երգիծաբան Պիետրո Արետինոն ևս մահացավ ծիծաղից, իսկ շոտլանացի մի արիստոկարատ կրկին ծիծաղելու պատճառով մահացավ, երբ իմացավ, որ Չարլզ 2-րդը դարձել է թագավոր:

9. Ապակու պնդությունը

Պատկերացրեք, որ 24-րդ հարկում: Ինչի՞ մասին մտածելիս կլինեք… հաստատ ոչ նրա, թե արդյո՞ք կդիմանա ապակին ձեր մարմնի ծանրությանը: Իսկ այ Հենրի Խոյը, ով փատսաբար էր աշխատում, որոշեց ստուգել դա 1993 թվականի հուլիսի 9-ին: Հավանաբար նա դա էլի էր արել, բայց այս անգամ նրա փորձարկումը ցույց տվեց, որ ապակին լավը չէր… ապակին կոտրվեց և դրա բեկորների հետ ներքև սլացավ նաև ձախողակ փաստաբանը:

9.Броситься в окно, чтобы показать, настолько твердое стекло

8. Ամուսնու դագաղը

Դժվար թե այրիացած կնոջ մտքով անցներ, որ մահը նրան կայցելի հենց ամուսնու թաղման օրը: Սակայն այդպես էլ եղավ Մասիանա Սիլվա Բարսելոսի պարագայում: 2008 թվականի նոյեմբերի 10-ին  նրա ամուսնու թաղումն էր և թափորն ուղևորվում էր Ալվորադայի գերեզմանոց: Բարսելոսը նստած էր ամուսնու դագաղը տեղափոխող մեքենայի դիմացի նստարանին, երբ մեքենայի առջև հայտնվեց մի մեքենա ու հանդիպակաց երթևեկության գոտում հարվածեց դրան: Հարվածից դագաղն առաջ շպրտվեց ու կոտրեց Մարսիանայի վիզը…

8.Гроб мужа

7. Մահացու վերելակ

Ենթադրվում է, որ վերելակները օգնում են մեզ խնայել մեր էներգիան ու ժամանակը, մինչդեռ երբեմն դրանք կարող են նաև սպանել: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրինակ ԱՄՆ-ում տարեկան 30 մարդ է մահանում վերելակների պատճառով: Նման մի դեպք էլ պատահեց Հիտոշի Նիկաիդոյի հետ, ում ճզմեցին վերելակի դռները, որոնք ժամանակից շուտ էին փակվել ու գլխատել էին խեղճ ճապոնացուն:

7. Лифт

6. Սեքս

Ոմանք սա կկոչեին արքայական մահ… Սերգեյ Տուրգանովը մահացավ, երբ գրազ եկավ երկու կանանց հետ, որ կարող է երկուսի հետ սեքսով զբաղվել 12 ժամ շարունակ: Նա հաղթեց գրազը և գրազի հետ՝ 4300 դոլար, բայց հաղթանակը տրվեց նրան կյանքի գնով: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ նա մեկ տուփ վիագրա էր խմել… Համենայն դեպս նրա կյանքի վերջին 12 ժամմը երջանիկ էին:

6. Секс

5. Համակարգչային խաղեր

Համարվում է, որ համակարգչային խաղերը զուտ ժամանցի համար են, բայց պետք չէ տարվել դրանցով: Օրինակ, 1981 թվականին 19-ամյա Ջեֆ Դեյլին մահացավ սրտի կաթվածից՝ ռեկորդային ցուցանիշ հավաքելով Բերզերկ խաղում:

5. Видеоигры

4. Վարարում, բայց առանց ջրի

Երբ մենք լսում ենք վարարում  բառը, միանգամից ջրի մասին ենք մտածում: Սակայն կա երկու միջադեպ՝ կապված վարարումների հետ, որտեղ մի կաթիլ ջուր չի եղել: 1814 թվականին Լոնդոնում տեղի ունեցավ գարեջրային վարարում, որի արդյունքում զոհվեց 9 մարդ: Գարեջրի գործարանում տեղի ունեցած վթարի արդյունքում հսակայական քանակի գարեջուր էր թափվել փողոց: Զավեշտալին այն է, որ 9 զոհերից միայն մեկն էր գարեջրահեղձ եղել, իսկ մնացած 8-ը մահացել էին ալկոհոլային ինտոքսիակացիայից:

4. Наводнение но не из-за воды

3. Փայտե ոտք

Արթուր Էշթողը անգլիացի մի վետերան էր, ով 1649 թվականին հանդիսանում էր Իռլանդիայի Դրոգեդ քաղաքի նահանգապետը: Սեպտեմբերին Օլիվեր Կրոմվելի զորքերը ներխուժեցին քաղաք ու սկսեցին կոտորել մարդկանց: Երբ զինվորները բռնեցին նահանգապետին, սկզբում փորձեցին պարզել, թե արդյո՞ք նա ոսկի ունի պահած իր փայտե ոտքի մեջ, իսկ երբ ոչինչ չգտան, այդ ոտքով սպանեցին նահանգապետին:

3. Собственная деревянная нога

2. Պայթող լճեր

Տարօրինակ է հնչում, բայց այս երևույթը թեև հազվադեպ, բայց պատահում է: Այսպես, 1986 թվականին Նիոս լճի պայթյունը խլեց 1800 մարդու կյանքը: Ստորգետնյա մագմայից գոյացած գազերը, որոնք կուտակվում էին կրատերային այս լճի հատակում, օգոստոսի 21-ին դուրս եկան ջրի երես՝ ածխաթթու գազի հսկայական պղպջակի տեսքով: Արդյունքում, լիճը պայթց ու դրա արյունքում 75 մետր բարձրության գեյզեր առաջացավ, իսկ ածաթթու գազի ամպը պատեց 24 կիլոմետր շառավղով տարածք՝ սպանելով այդ տեղանքում գտնվող գյուղերի բնակչությանը:

2. Взрывающиеся озера

1. Թշնամու կտրված գլուխը

Սիգուրդ Հզոր անունով վիկինգի մահն հիրավի ամենաանհեթհեթը կարող է համարվել մեր ցուցակում: Հերթական հաղթական արշավից հետո, նա իր հակառակորդ Մաել Բրիգտի կտրված գլուխը կապեց իր թամբին ու ուղևորվեց տուն: Ճանապարհին, Մաելի անկենդան գլխի ատամները ճանկռեցին Սիգուրդի ոտքը ուվերքի մեջ վարակ անցավ, որի արդյունքում դաժան վիկինգը և մահացավ:

1. Отрубленная голова врага

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել