Ճանապարհի վրա մնացել են հետքեր`երկու ոտք ունեցող արարածի հետքեր:
Հետքերի կողքին ծաղիկներ են աճել`հողին պատճառելով ցանկալի վերքեր:
Վերքերին նայրի, թող սիրտդ ցավի, աչքդ ողողվի, խեղդվի արցունքից: Չես ուզում կարդալ վերքերի վրայի` հնացած մտքերը:
Հետքերը քեզ երկար չեն սպասի, կհամարձակվես նայել`կտեսնես հետքերի վրայի հնացած մտքերը...
Իսկ եթե չնայես, պարզապես պահը բաց կթողնես, պարզապես կիսատ կմնաս, պարզապես չես զգա այն սպասումը, որը թողեցի ես հետքերիս վրա`աշխատելով հողի մեջ թաղել հոգուս վերքերը:
Հետքեր, հետքեր...
Երկու ոտք ունեցող արարածի հետքեր...
Դուք մաշվեցիք, բայց վերքերը մնացին ու նոր հետքեր թողեցին `հոգուս վրա...
Անիրական սպասումի վերքեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել