Այսօր Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղ, որտեղ ներկա են գտնվել գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը:
Լուրն ուրախացնող է մի քանի պատճառով:
Նախ, որ առաջին գծում դպրոց է բացվում՝ դա արդեն լավ է ու խոսում է այն մասին, որ Արցախը զարգանալու հեռանկար ունի:
Չափարը հիասքանչ, դրախտային գյուղ է ու մինչև հիմա աչքիս առաջ են գեղեցիկ տեսարանները, լսում եմ չափարցիների անմիջական զրույցներն՝ իրենց դարդ ու ցավի մասին, հիշում եմ նրանց տոկունությունն ու նվիրումը:
Հետո՝ Չափարն իմ դպրոցական դասընկեր Վաչոյի գյուղն է:
Հենց ղարաբաղյան շարժումը սկսվեց՝ մեր դասարնանում մի հոգի պակասեց. Վաչոյի պապան՝ ձյաձ Իգորը, ընտանիքը վերցրեց ու հայրենիք՝ Չափար վերադարձավ:
Ձյաձ Իգորին՝ էլ չտեսանք. հերոսի մահով նահատակվեց:
... Ու էսօր, երբ Չափարում դպրոց է բացվում, ինձ թվում է հենց ձյաձ Իգորի հիշատակն է հավերժացվում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել