Թուրքիայում բողոքում են Ադրբեջանից և պատասխան քայլեր ակնկալում Էրդողանի` Բաքու կատարելիք այցի նախաշեմին: Միջազգային փոխադրումների միության գործադիր կոմիտեի նախագահ Ֆաթիհ Շեները քննադատել է Ադրբեջանի նոր գործող կարգը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի հետ կապված` նշելով, որ այդ նոր կարգը չի համապատասխանում «մեկ ազգ, մեկ պետություն» գաղափարախոսությանը: Փաստորեն, նախագահ Էրդողանի` Ադրբեջան կատարելիք այցից առաջ Թուրքիայի հետ վիզային ռեժիմը խստացվում է և Թուրքիայի քաղաքացիներն ստիպված են լինելու ընդլայնված վիզային ռեժիմից անցում կատարել սահմանափակի: 
Սեպտեմբերի 1-ից գործող նոր կարգի համաձայն` Թուրքիայից Ադրբեջան փոխադրումներն իրականացնող վարորդներն ստիպված են լինելու ամեն մուտքի համար վիզա ստանալ, նախկինում մեկ տարվա համար ստացվող վիզայի փոխարեն: Ստացվում է, որ թուրք բեռնափոխադրողները ամսեկան 3 անգամ Ադրբեջան մուտք գործելու պարագայում ստիպված են լինելու տարեկան 30-ից ավելի վիզա ստանալ իրենց եղբայրական երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել