Դեղինը կարող է ուտելու ցանկություն արթնացնել


Դեղինը և նարնջագույնը գույներն, ազդելով մարդու հոգեբաննության վրա, կարող են ուտելու ցանկություն առաջացնել նրա մոտ: Հայտնի է, որ սրանք ախորժաբեր գույներ են համարվում, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել խոհանոցում:
Այնպես որ, եթե որոշեք ռեստորան բացել, մտածեք դեղինն ու նարնջագույնը ինտերիերում օգտագործելու մասին և համոզված կարող եք լինել, որ դրանք հաջողություն կբերեն ձեր բիզնեսին:

Տղամարդիկ ու կանայք կարմիրը տարբեր կերպ են ընկալում

Մինչ տղամարդիկ պարզապես կարմիրի մեկ երանգ են տեսնում, կանայք կարմիր գույնի շատ ավելի երանգներ են  տեսնում:
Արիզոնայի համալսարանի գիտնականները նշում են, որ պատճառը կարմիր գույնը ընկալող գենն է: Կանայք երկու X քրոմոսոմներ ունեն, իսկ տղամարդիկ մեկը, իսկ կարմիր գույնն ընկալող գենը X քրոմոսոմի վրա է գտնվում: Սա թույլ է տալիս հասկանալ, թե ինչու են կանայք ավելի լավ` գույները ընկալու մեջ:

Մեքենայի համար գո՞ւյն ես ընտրում. ընտրիր արծաթագույնը

Վիճակագրությունները ցույց են տվել, որ արծաթագույն մեքենաները, ի տարբերություն մյուս գույնի մեքենաների  ավելի քիչ են վթարի ենթարկվում: Պատճառը մասնագետների պնդմամբ այն է, որ երբ լուսավորությունը թույլ է, արծաթագույն մեքենաներն ավելի լավ են երևում ոնւ վթարի հավանականությունն այս դեպքում` նվազում:

Ուզում եք հանգստացնել ձեր նյարդերը` վարդագույնն ընտրեք

Եթե դու այնպիսի իրավիճակում ես, որ  ցանկանում ես հանգստացնել նյարդերդ, պետք է վարդագույն պատերիով սենյակ գտնես: Վարդագույնը հանգստացնելու յուրահատուկ կարողություն ունի:

Ցանկանում ես նոր ընկերնե՞ր ձեռք բերել. վառ  գույներ կրիր

Գիտեի՞ր, որ առաջին տպավորությունը 62-90% դեպքերում գույներն են որոշում: Սա նշանակում է, որ ավելի շատ պետք է մտածել այն հագուստի գույնենրն ընտրելիս, որ պատրաստվում ես կրել նոր մարդկանց ներկայանալու ժամանակ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վառ գույները կկարող են մեծապես ազդել առաջին տպավորության վրա:

Գործնականում գույներն իրական չեն

Մասնագետները պնդում են, որ գույներն իրականում իրենցից  երևակայական երևույթ են ներկայացնում` աշխարհը ընկալելու մեր ուղեղի փորձը: Աշխարհում մեծ քանակությամբ տեղեկատվություն կա, որ մեր ուղեղը ընկալում է, և գույնը մի տարբերակ է, որի միջոցով մեր այն փորձում է ընկալել ու տարանջատել պատկերները:

Կապույտը քո սիրած գույնն է

Եթե որևէ պատահական մարդու հարցնես, թե որն է իր սիրելի գույնը, ամենայն հավանականությամբ նա կպաասխանի` կապույտը: Աշխարհի բնակչության 40 տոկոսը, անկախ ազգությունից, նշում են, որ իրենց սիրելի գույնը կապույն է: Իսկ երկրորդ տեղում մանուշակագույնն է` 14 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել