Սեպտեմբերի 1։ Երազների ամսաթիվ, որը հուշեր է արթնացնում դպրոցը վաղուց ավարտած նախկին դպրոցականի մեջ, որը երազներով է պատմում ամեն մի դպրոցականի միտքը։ Այսօր երկու խմբի բաժանված, ոմանք գնում են ուսման ծարավով պարուրած, ոմանք գնում են պարտականություն և ծնողների ցանկություն կատարելու։ Ոմանց համար դպրոցը նման է ստնտու մոր, որը սնելու է դպրոցականին գիտության կաթով, մյուսի համար դա այն տեղն է, որտեղ հարկավոր է զարմացնել հխպացվածությամբ, պլպլան հագուստներով և պապայիիիիիիիիիիիիիից նվեր ստացած «սոտըվիյոգ»։ Բայց տարիների իմ փորձը փաստեց մեկ բան, եթե վաղը մարդ չի ուզում ողբալ իր զավակի վրա, այսօրվա Սեպտեմբեր 1-ը իմաստավորի այնպես, որ գիտելիքը ոչ թե գնվի, գնահատականը ոչ թե փոխարինվեի նվերի դիմաց ստացված թվով, այլ ամբարվի մեր զավակների մտքում։ Դպրոցից դուրս եկողը ամեն մի սան, նախ մեծատառով մարդ լինի, իսկ դրա համար հարկավոր է, որ նախ ծնողները արժևորեն այդ օրվա իմաստը, որպեսի կարողանան այն փոխանցեն իրենց զավակներին ոչ թե խոսքի ձևով, այլ՝ հավատամքի։ Ահա այս գիտակցությամբ մենք կձերբազատվենք ազգային բոլոր տեսակի բացասական երևութածիներից և մեր հասարաըության մեջ կձևավորվեն Աստվածային շնորհն իրենց մեջ ամբարած խելացի, իմաստուն Աստվածակերպար Հայորդիները, որոնք կհիացնեն ոչ միայն մեզ, այլ բոլորին, քանզի միտքը և երկունքը Հայի, միշտ եղել է բարի և ազնիվ։ Ձեզ բարի երթ, բարության և մտավոր երկունքի իմ հրաշք զավակներ։ Տերը թող պահի ձեզ անսասան, որպեսի դուք էլ պահեք մեր ԱԶԳային արժեքները ԱՆՍԱՍԱՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել