«Հայաստանի ձայնը» մրցույթը դեռ չսկսած քննադատում եք, որ ինչ անեք, լուրջ, դեմք ենք արա՜՜ Էտ հաղորդումը դեռ չի սկսել, դեռ չիդենք՝ ինչ ինչոցա ու տենց լիքը բաներ. դեռ չիդենք՝ ով ոնցա խոսելու ինչա ասելու, դեռ չիդենք՝ էս անգամ ինչ նորություններ կլինի, դեռ չիդենք՝ էս անգամ ով կլինեն վարողները, Ռիվասը լավնա, վատնա, Հայկոն էս անգամ լավա խոսելու, թե վատ, Սոնան էս անգամ կանգնած կերգի, թե ոչ, էն մի ձյաձան վապշե ովա, բայց արդեն երեք օրվա մեջ «Հայաստանի ձայնը» մրցույթը քննադատությամբ եք զբաղված: 
Ես ինձ համարում եմ նմանատիպ մրցույթների առաջին քննադատողներից, բայց ես մինչև իմ աչքով չտեսնեմ, մինչև չհասկանամ արժե քննադատել, թե ոչ, չեմ գրի ուղղակի՝ վերացական քննադատություններ:
Ըստ ինձ՝ քննադատությունը պետք է ուղղված լինի հենց կոնկրետ դեպքերին, պետք է քննադատես արարք, իրողություն, դեպք, տեսանյութ և այլն, ոչ թե մրցույթը դեռ չսկսած, լայք հավաքելու համար անիմաստ քննադատեմ մի բան, որից ոչ խաբար եմ ոչ որևէ ինֆո ունեմ, բայց քրտնաջան քննադատեմ: 
Է՜ս նույն տրամաբանությամբ եկեք սկսենք քննադատել «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի վերջին սերիան: Խի չէ, որ... հո դուք կարաք...
Քննադատում են դեռ չեղած բանը, դա նույնն է, որ հայրը ծեծի աղջկան՝ կարճ յուբկա առնելու ցանկություն ունենալու համար. կարողա էտ յուբկեն առնումա տունը հագնի, կամ առնումա ու իրա վրա լավա նստում
Պինդ կացեք. ամեն ինչը իրա ժամանակինա «համով», նույնիսկ օբյեկտիվ ու սուբյեկտիվ քննադատությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել