Emedia.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները բացահայտել են փոխադարձ կապը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների եւ մարդկության կողմից մսի ու կաթնամթերքի սպառման միջեւ:

Քեմբրիջի եւ Աբերդինի համալսարանների հետազոտողները կանխատեսում են, որ մինչեւ 2050 թվականը սննդամթերքի արտադրության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումները կաճեն 80 տոկոսով, իսկ դա նշանակում է, որ անհնարին կլինի հասնել մթնոլորտում հայտնվող ածխածնային գազի ծավալի նվազեցման առաջադրված պարամետրերին:

Գիտնականների կարծիքով՝ այդ միտումը կարելի է կանխել, եթե զարգացող երկրներում բարելավվի գյուղատնտեսական արտադրությունը, ավելի քիչ մթերքներ դեն նետվեն, իսկ մարդիկ, ընդհանուր առմամբ, սկսեն ավելի քիչ միս ուտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել