Emedia.am-ը գրում է.

Այս ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ուսումնառության ընթացքում ամբողջությամբ կփոխհատուցի պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող երիտասարդ ծնողների ուսման վարձը։

Այդ մասին երիտասարդական հիմնադրամը հայտարարել էր 2014-ի սկզբին՝ երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների վերաբերյալ տվյալներ տրամադրելու խնդրանքով դիմելով նաև պետական բուհերի ռեկտորներին։

Այս ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսանողներից և բուհերից ստացել է 25 հայտ` երկու և ավելի երեխա ունեցող 4 հայր և 21 մայր, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր բուհեր։ Մասնավորապես, ուսանողներից յոթը Հայկական պետական մանկավարժական համալսարանից են, վեցը՝ Երևանի պետական համալսարանից։ Կան նաև ուսանող-ծնողներ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, ճարտարագիտական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել