Առաջին հայացքից կարող է թվալ, թե որոշ մարդիկ կյանքում հաջողության են հասել իրենց տաղանդի, լավ կապերի, կամ ընտանիքի շնորհիվ: Ինչևէ, իրականում նրանք հաջողության են հասնում իրենց համոզմունքների շնորհիվ: Ի՞նչ համոզմունք.

Public-Enemies-3-public-enemies-27756832-1024-681

 1  Մոռացիր «ճակատագիր» ասվածը: Կենտրոնացիր նրա վրա, ինչ սիրում ես անել

Եթե ցանկանում ես հաջողության հասնել, հույս մի դիր «ճակատագիր» հասկացության վրա: Նույնիսկ մի փորձիր ինքդ քեզ խաբել այն մտքով, թե ամեն ինչ կլինի այնպես, ինչպես «ճակատագիրն» է կանխորոշել:
Երբ Սթիվ Ջոբսին հեռացրեցին իր իսկ ընկերությունից, նա կարող էր պարզապես հանձնվել: Նա կարող էր ասել. «դա կանխորոշված չէր ինձ համար»: Սակայն փոխարենը նա կենտրոնցավ իր աշխատանքի վրա` այն բանի վրա, ինչը սիրում էր անել ու հիմնեց NeXT համակարգչային ընկերությունն ու Pixar անիմացիոն ստուդիան:

Երբեմն կյանքը աղյուսով գլխիդ է հարվածում: Մի կորցրու հավատդ: Ես համոզված եմ, որ միակ բանը, որն ինձ թույլ էր տալիս շարունակել, այն էր, ինչ ես սիրում էի անել: Դու պետք է գտնես այն, ինչ սիրում ես: Սթիվ Ջոբս

 2  «Ձախողում» նշանակում է «Սովորելու առաջին փորձ»

Մի պահ մտաբերիր որևէ հաջողակ մարդու: Գիտե՞ս որևէ մեկին, ով հենց առաջին իսկ փորձից հաջողության է հասել: Օփրա Ուինֆրին հեռացվել է հեռուստատեսությունում իր աշխատանքից: Ուոլթ Դիսնեյը հեռացվել է թերթի խմբագրի կողմից, որովհետև «չուներ լավ գաղափարներ»: Իր կյանքի ընթացքում Վինսենթ Վան Գոգը ընդամենը մեկ գեղանկար է վաճառել, այն էլ մահվանից մի քանի տարի առաջ:
Այնպես որ հաջորդ անգամ, երբ ձախողվես, վեր կաց ու շարունակի ուղիդ: Հաջողակ մարդիկ կանգ չեն առնում, դու էլ չպետք է կանգ առնես:

 3  Երբեք մի կասկածիր սեփական ուժերիդ վրա

Անկախ նրանից` կարծում ես կարող ես, թե ոչ` դու ճիշտ ես: Հենրի Ֆորդ

Հայտնի ու հաջողակ լինելու ճանապարհը հեշտ չէ: Մարդիկ կծաղրեն քեզ: Անծանոթները կծիծաղեն քեզ վրա: Եվ նույնիսկ քո սիրելի մարդիկ, ովքեր կարծելով, թե պաշտպանում են քեզ, հետ կպահեն քեզ այս կամ այն բանն անելուց` կարծելով, թե պաշտպանում են քեզ:
Լսիր, թե ինչ են նրանք ասում, այո, սակայն նրանց ասածը սրտիդ մոտ մի ընդունիր, եթե զգում ես, որ դա արդեն իսկ ցավեցնում ու խանգարում է քեզ: Դու պետք է շարունակես միշտ հավատալ ինքդ քեզ նույնիսկ, երբ թվում է, թե մյուսները դա չեն անում:

 4  Ընտրիր շարունակելը, նույնիսկ, երբ թվում է, թե ոչինչ չի ստացվում

Մեր ընտրություններն են, որ ցույց են տալիս, թե ով ենք մենք իրականում, ոչ թե մեր կարողությունները: Ջ. Ք. Ռոուլինգ

Ռոուլիինգը Հարի Փոթերի առաջին գրքի վրա էր աշխատում, երբ միայնակ մայր էր, ով փորձում էր միայնակ հաղթահարել կյանքի բարդությունները: Սակայն նա թույլ չտվեց, որ դա իրեն կանգնեցնի: Նա վերջացրեց գիրքն ու այն տպագրելու համար` դիմեց քաղաքի բոլոր հրատարակիչներին: Քանի որ նա դեռևս հայտնի չէր, հրատարակիչները մերժում  էին նրան ու նույնիսկ կոպտորեն քննադատում: Թվում էր, թե ամեն ինչ նրա դեմ էր, սակայն նա ընտրեց չհանձնվելն ու ելքը գտնել շարունակելը:
2014թ.-ին Ռոուլինգը դարձավ պատմության մեջ առաջին միլիարդատեր գրողը:

 5  Հանճար լինելը չի երաշխավորում, որ ինքնստինքյան նաև հաջողակ կլինես

Քննության ժամանակ ես ձախողվում էի շատ առարկաներում, իսկ ընկերս հանձնում էր բոլորրը: Այժմ նա ճարտարագետ է Microsoft ընկերությունում, իսկ ես Microsoft-ի սեփականատերն եմ: Բիլ Գեյց

Պարտադիր չէ, որ գերազանց աշակերտ և ուսանող լինես, կյանքում հաջողությունների հասնելու համար: Տաղանդն ու համառությունը միշտ կարող է առաջ անցնել գիտելիքներից:

 6  Եթե իսկապես ցանկանում ես դա, ճանապարհ կգտնես դրան հասելու համար

Ուոլթ Դիսնեյն իր զվարճանքների թեմատիկ զբոսայգին հիմնելու համար բազմաթիվ բանկերի ու պարտքով գումար տվող հաստատությունների է դիմել, սակայն միայն մերժումների հանդիպել: Նա այդքանից հետո, սակայն, չի հանձնվել: Դիսնեյն իր կյանքի ապահովագրությունից է վարկ վերցրել ու մի ամբողջ պատմություն ստեղծել:

 7  Իմացիր` ինչի հետևից ես գնում

Եթե չես կարողնում հեշտ բացատրել, դու բավականաչափ լավ չես հասկացել: Ալբերտ Էնշտեյն

Սեփակն ուժերով միլիոնատեր դարձած Ուարեն Բաֆեթը միշտ նշում է, որ երբեք չպետք է ներդրում անես այն բիզնեսում, որից գլուխ չես հանում: Այլ կերպ ասած. եթե չգիտես, թե ինչպես է աշխատում մի բան, ինչպե՞ս կարող ես հասկանալ, թե ինչպես դրանից գումար ստեղծել:

 8  Մի՛ սպասիր, ստեղծի՛ր

Հաջողության տանող վերելակը չի աշխատում: Դու պետք է սանդուղքներն օգտագործես` ամեն անգամ մեկական քայլ անելով: Ջո Ջիրարդ

KFC-ի հիմնադիր Սանդերսը տապակած հավի իր բաղադրատոմսն էր առաջարկում, վաճառքի որոշակի տոկոսների դիմաց` ամբողջ Ամերիկայի տարածքում մեքենայով անցնելով, դռներ թակելով ու սեփական մեքենայի մեջ գիշերեով, և միայն մերժումներ էր ստանում:
Նա շարունակում էր իր սպիտակ համազգեստով դռներ թակել, չնայած արդեն  1009 անգամ «ոչ» էր լսել և արդեն 1010-րդ անգամը` այդքան ժամանակ անց, նա վերջապես լսեց «այոն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել