Թուրքական իշխանամետ «Թաքվիմ» պարբերականի լրագրողը հրապարակել է, որ Թուրքիայի նախկին նախագահ Ա. Գյուլը կարող է 2016 թ. դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար և այդ պաշտոնում նրան ցանկանում է տեսնել հատկապես ԱՄՆ նախագահ Օբաման, որն իբր կարողացել է համոզել նաև Չինաստանին և Ռուսաստանին: Սակայն Գյուլի թեկնածությանը լրջորեն ընդդիմանում են ԱՄՆ-ում նեո-պահպանողականները, որոնք լուրջ պայքար են տանում նրա դեմ: Ավելի վաղ էլ հրապարակումներ են եղել Գյուլի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դառնալու հավանականության վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել