Ամառն էլ գնաց....

Ֆեյսբուքը այս օրերին նախադպրոցական էր: Նախադպրոցական տրամադրությունը էլ ավելի սաստկացավ այսօր 24:01-ից սկսած: Բոլորը ստատուս էին գրում չհանգստացած լինելու մասին, ուրախությամբ «սեպտեմբերի 1-ին» սպասելու մասին, առավոտը շուտ արթնանալու մասին, դասերը սովորելու մասին:

Շաբաթ օրը «X Factor» հաղորդաշարի հերթական թողարկումն է, որը իր հետ, ինչպես միշտ, բերեց դրական ու բացսական արձագանքներով լի ստատուսներ. մարդիկ էլի բողոքում էին ժյուրիից կամ գովում էին, սիրեցին այս կամ այն երգչին կամ ընդհանրապես չհավանեցին որևէ մեկի կատարումը: Կարճ ասած ֆեյսբուքը շաբաթ «X-factor» էր նայում:

Շաբաթ օրը չէր դադարվում քննարկվել երրորդ երկիր տեղափոխված Հակոբի թեման: Նա խոսեց ծնողների հետ, իսկ ֆեյսբուքյան տիրույթում սկսվել էր «Հակոբը լավնա, թե արդեն չէ» բանավեճը, բարեբախտաբար շատերն են ասում , որ լավն է ու իր արածի համար ինքը մեղավոր չի:

Ֆեյսբուքում մշտական թեմա են մնում մեռելոցները, երեկ մի պահ սկսեցին քննարկել, թե արդյոք պետք են մեզ մեռելոցների ժամանակ ազատ օր, թե ոչ.... Հարցը դեռ հստակ պատասխան չունի, հուսանք մի օր կհաստակեցվի և մենք հստակ կիմանաք երկրիս համար այդ ամենագլխավոր հարցի պատասխանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել