Այն, որ հակասահմանադրական օրենքներ կարող են ընդունվել և կարող է մեկի շահն ամբողջ ժողովրդի շահից բարձր դասվել գաղտնիք չէ, բայց որ պատգամավորները կարող էին իրենք իրենց “զրկել" անձեռնմխելիությունից սա կամ անձնազոհություն է կամ բարի կամքի դրսևորում կամ էլ չիմացություն, թե ինչի համար է սեղմվում կոճակը և ինչին են կողմ:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերին 5-ին ընդունվել են “Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը (այսուհետև` օրենք) և Հայաստանի Հանրապետության "Վարչական դատավարության" օրենսգիրքը:

Հակասահմանադրական այս օրենքից այսօր տուժում են և տուժել են հազարավոր քաղաքացիներ: Շատերը ունեն և ունեցել են դրամական կորուտներ, զրկվել են սեփականությունից, բազմաթիվ տհաճ իրադրություններում են հայտնվել` հանակարծակի պարզելով (առանց որևէ ծանուցման), որ իրենց հաշիվների վրա կալանք է դրված և ստիպված են լինում երկար քաշքշուկների մեջ ընկնել, վերջում էլ վճարել տույժերին ավելացած ԴԱՀԿ ծառայության “կատարված աշխատանքների” համար գումարը:

Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է սեփականության անձեռնմխելիության սահմանադրական երկու երաշխիքներ. “ Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ (1) դատական կարգով՝  (2)օրենքով նախատեսված դեպքերի:

Իսկ օրենքի նոր խմբագրված հոդված 88-ի վերլուծությունից պարզ է դառնում, որ դրամական պահանջների կատարման նոր ընթացակարգով վարչական մարմնի կողմից պարտավոր անձից գումարի գանձման վերաբերյալ որոշում կայացնելուց մինչև  պարտավոր անձից ԴԱՀԿ ծառայություն մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով գումարի բռնագանձումը` բացակայում է  դատական ակտը:

Այսինք միանգամից առանց դատական ակտի վարչական մարմնի որոշումը ԴԱՀԿ ծառայություն է ուղարկվում կատարման, որի հետևանքով անձը զրկվում է իր սեփականությունից` առանց դատական կարգի:

Օրենքի լրացման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորել էր  մասնագիտական դատարաններում գործերի քանակով: Նախկինում վարույթն իրականացնում էին առաջին ատյանի դատարանները, որոնցում գործում էր 118 դատավոր, իսկ այսօր այդ ամբողջը կենտրոնացվել է վարչական դատարանում, եւ այդ ամբողջ գործերն իրականացվում է 15 դատավորների կողմից:

Օրինակ լուծումը կարելի էր գտնել դատավորներին ավելացնելով, բայց ինչու գնալ նման անձնազոհության, եթե կարելի է ևս մեկ անգամ խախտել Սահմանադրությունը:

Եթե այս օրենքի ընդունումը միայն ի վնաս ժողովրդի լիներ կարելի էր հասկանալ, որ ամենինչ “նարմալ է”, բայց այս օրենքի ընդունումը վնասել է նաև պատգամավորներին, որոնք “շոկի” մեջ են հայտնվել, երբ ստացել են ոստիկանությունից կամ քաղաքապետարանից տուգանքները: 

Սահմանադրության 66 հոդվածում ասվում է.

Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:

Այո սիրելի պատգամավորներ դուք ևս պետք է վճարեք վարչական տուգանքներ, որովհետև կողմ եք քվեարկել սեփականությունից զրկել “առանց դատական կարգ”-ի հակասահմանադրական օրինագծին:

P.S.

Քվեարկելուց առաջ կարդացեք օրինագիծը`անձնական շահից ելնելով 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել