Հարգելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, ինչ օգտվում եմ Վիվասել-ՄՏՍ ընկերության մատուցած ծառայություններից, սակայն լիովին համոզվել եմ, որ այդ ընկերությունը զբաղվում է խաբեությամբ:
Խոսքերիս բոլոր ապացույցները պատրաստ եմ ներկայացնեմ նաև դատարանում, եթե իհարկե այսքանից հետո այդ կազմակերպությունը դիմի դատարան:
Մի խոսքով, վերոնշյալ ընկերությունը ոչ միայն մատուցում է շատ ցածրորակ ծառայություններ, այլ նաև զբաղվում է տարբեր հեռախոսահամարներից գումարների հափշտակությամբ, և դա անում է միայն այն ժամանակ, երբ իբրև ցանցում կատարվում են աշխատանքներ:
Վերջերս նման դեպք եղավ նաև իմ հետ, իմ հեռախոսահամարից անհետանում է գումար(արժեքը կարևոր չէ, այն այնքան էլ մեծ չէր):
Դեպքը տեղի է ունենում օգոստոսի 24-ին 20:17 րոպեից սկսած:
Ես զանգահարում եմ բաժանորդների սպասարկման կենտրոն, որ իմանամ ինչ է կատարվում, սակայն ինձ տեղեկացնում են, որ այդ պահին չեն կարող իմանալ, քանզի կատարվում է վերականգնողական աշխատանքներ և խնդրեցին զանգահարել հաջորդ օրը: Ես այդպես էլ արեցի, զանգեցի, սակայն, նորից հուսախաբ արեցին, ասելով, որ դեռ վերականգնման փուլում է:
Մի խոսքով, երեկ ևս զանգահարեցի, ու պարզվեց, որ ՎիվաՍելլ -ՄՏՍ ընկերությունը այլևս չի կարող տեսնել, թե ինչպես է անհետացել գումարը:
Հետևաբար սա կարելի է որակել դասական <<քցոցի>>:
Հարգելիներս, սրա մասին չէի գրի, եթե դա լիներ առաջին դեպքը:
Իսկ առաջին դեպքում այդ կազմակերպությունը կոնկրետ փորձում է <<քցել>> գրեթե 40,000 դրամ, բայց ցավոք իր մոտ այդ դեպքում ոչինչ չի ստացվելու, բոլոր փաստերը իրենց դեմ են:
Հ.Գ. Կոչ եմ անում հրաժարվել այդ կառույցի մատուցած ծառայություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել