1991-2006

Փոփ երաժշտությունը ոչ միայն վատ տեքստեր են ու ֆաներային ձայներ, այլ նաև սոցիալական հոգեբանություն: Այն աշխատում է այն տրավմաների հետ, որոնք նստած են հանրային ենթագիտակցության մեջ, լինի դա արժութային մարմնավաճառություն, ինչպես որ եղավ անցյալ դարի իննսունականներին, կամ բոլորնվեր սեր առ Վլադիմիր Պուտինը, ինչն այսօր կա ռուսների ճնշող մեծամասնության նկատմամբ: Փոփային հիթեր դառնում են այն երգերը, որոնք արտացոլում են հանրային այն կոմպլեքսները որոնք դեռ չեն խոսվել-քննարկվել հանրային ոլորտում: Հենց փոփ երգերն են մեզ պատկերացում տալիս երկրի կյանքի ամենատարբեր ժամանակների կյանքն ու կենցաղը:
- Այսպես ուրեմն, Յալթա գնալը փոփոխվում է: Հեղափոխություն է երկրում: Գորբաչին իշխանազրկել են:- Այսպես է բանդիտ Սանյա Բելին “Բրիգադա” սերիալում` դիտելով բոլոր հեռուստատեսություններվ հեռարձակվող “Կարապի լիճը” պարող պարուհու գեղեցիկ ոտքերին իննսունմեկի օգոստոսին: 
Սովորաբար ընդունված է Նոր Ռուսաստանի կենսագրությունը սկսել Փութչից; Սակայն իրականում այն ավելի շուտ էր ծնունդ առել` ութսունիննի գարնանը, երբ Ժող պատգամավորների համագումարը առաջին անգամ կատարեց իրական ընտրություն մի քանի թեկնածուների միջև: Դրանից հետո քսան տարի շարունակ ռուսները անընդհատ ընտրում ու քվեարկում էին կամ ստամոքսով կամ սրտով կամ քսակով: Այդպես ձևավորվում է նաև Նոր Ռուսաստանի գաղափարախոսությունը, որը արտացոլել է ռուսական փոփ երաժշտությունը:
Նոր Ռուսաստանի ծնունդը միանգամից մի քանի հին կայսրությունների փլատակների վրա առաջինն ազդարարեց ութսունիննին Մաշա Ռասպուտինան իր “Սպիտակ մերսեդես” երգով.
“Մենք լավ չապրեցինք // Սակայն հասունացանք // Մի փոքր ժամանակներն այլ են”: Իննսունականների սկզբի ազատականացումների առաջին սոցիալական ակտը Արևմուտքի առասպելականացումն էր. “Գուդբայ տղաս, գուդբայ փոքրիկս // Քո ընկերուհին հեռանում է մշտապես”,- իննսունմեկին երգում էր Անժելիկա Վարումը: “Կար-մեն” խումբն այդ ժամանակ թողարկեց իր “Աշխարհի շուրջ” ալբոմը, որը իրենից ներկայացնում էր արտասահմանյան երևակայություններ` “Լոնդոն”, “Փարիզ”, “Ամերիկուհի իմ ընկերուհին”, “Չիո չիո սան”, “Դելի”, “Ստամբուլ”, “Բահամա-մամա”: Նուն տարում Օլեգ Գազմանովը երգեց “Գիշերները ես երազում եմ Ճամայկայի մասին // Լազուրյա կորալյան խութերի մասին”,- և գունեց կերպով ներկայացնում էր այնտեղի կյանքի իր երևակայած հրաշալիքները. – “Երազիս մեջ ես կծում եմ պապայա // Ծամում եմ բանան ու կոկոս”: Չնայած իննսունմեկին “երկաթյա վարագույրի” վերացմանը և բեռլինյան հայտնի պատի փլուզմանը. երկու հազար հինգին, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, արտասահմանում են եղել ռուսների միայն երեք տոկոսը: Ավելին իննսունականների փոփ երաժշտության մեջ արտասահմանը ոչ թե իրական վայր էր, այլ առասպելների աղբյուր. նույնիսկ գայթակղիչ “բեյբի թունայթ” արտահայտությունը, որ բառացիորեն թարգմանվում է “կին այս գիշերվա համար” Լադա Դենսի հայտնի երգում դառնում է ռոմանտիկ “գիշեր կին”: Իննսունականներին հաջողության գագաթնակետը արտասահմանցու հետ ամուսնանալն էր: 
“Նա գնաց Կոպենհանգեն, իսկ ես մնացի // Ահա թե ինչ է նշանակում ֆռֆռալ արտասահմանցիների հետ”,- երգում էր “Կոմբինացիա” խումբը: կոպենհագենը արռասարակ բոլորի համար նախատեսված վայր էր իննսունականների մասսայական արվեստի համար: Հազար ինը հարյուր վաթսունչորսին Դանիան հյուրընկալեց Ն. Խրուշչովին, իսկ արդեն ութսունականների կեսերին գեղեցիկ կյանքի խորհրդանիշներից մեկը դարձավ դանիական սերուցքային կարագը: 
Իննսունմեկին Ալեքսանդր Բույնովը երգեց. “Իսկ դու տոմսեր առ ու գնա Կոպենհագեն // Այնտեղ կտեսնես, թե ինչը ոնց է”: Այս երգում արդեն կարելի է նկատել այն իղձը ու անհասանելիությունը որը կար հասարակության մեջ արտասահմանյան կյանքի ու երջանկության նկատմամբ: “Կոմբինացիա” խումբն այդ պատկերացումներն ամրապնդում է “Ամերիքըն բոյ” երգով, որտեղ կան այսպիսի տողեր` “Ուր ես դու ախր, ուր` իմ արտասահմանյան արքայազն”: Երգի հերոսուհին “պարզ ռուս աղջիկ է” ով երազում է, որ ամերիկացի երիտասարդը իրեն ամերիկյան կենցաղային դրախտ կպարգևի. “Ես ուրախությունից կլացեմ, երբ նստեմ մերսեդես // Ու կլողանամ շքեղության մեջ”: Իսկ երիտասարդը չի գալիս ու չի գալիս ու չի տանում նրան Մոսկվայից: Ամուսնությունները ռուսների կամ հայրենակիցների հետ, հետևաբար, այդ ժամանակ արդեն թվում էին չափազանց փշոտ ու անբավարար. “Հարսանեկան զգեստն // Ու այդ սերվելադը // Ես կհիշեմ առհավետ”,- բացականչում է “Երշիկի երկու կտոր” երգի հերոսուհին նույն “Կոմբինացիայի” երգացանկից` հավասարության նշան դնելով իննսունմեկին աղջիկների էրկու երազանքների միջև` հարսանեկան սպիտակաթույր զգեստի ու երշիկի:

շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել