Երբ 2009-ին խոսակցություններ կային Խաբի Ալոնսոյին Լիվերպուլից գնելու վերաբերյալ, առաջին իսկ միտքս այն էր, որ «Մեզ Ալոնսոն հարկավոր չէ»: Դե երևի առաջին պատճառն այն էր, որ հասկանում էի՝ Ալոնսոն գալու է կենտրոնն ուժեղացնելու և Ռեալի ղեկավարությունը դժվար թե 30 մլն-անոց խաղացողին նստացնի պահեստայինների նստարանին (բա չէ հիմա...) և դրանից ամենաշատը կտուժի Գուտին, ով Իմ համար Ռեալի պատմության ամենախարիզմատիկ ու նվիրված մարդկանցից մեկն է եղել ու այդպիսին է մնում մինչև հիմա:
Ինչևիցե, Ալոնսոն եկավ: Եկավ և դարձավ անփոխարինելի մեկնարկային կազմում: Եկավ և իր իշխանությունը հաստատեց խաղադաշտի կենտրոնում:

Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար, բայց այսօր հասկացա, որ մենք բաժանվում ենք մի մարդուց, ով իր ոգին էր դրել Ռեալի համար և մինչև վերջին րոպեն պայքարել Մադրիդի հաղթանակի համար:
Վերջին տարիներին ֆուտբոլասերներից շատերը ամեն երկրորդ ֆուտբոլիստի պատրաստ են կոչել «Արքա», «Մաեստրո» կամ ասենք պատրաստ են «Հերոս» անվանել: Ալոնսոն այն եզակիներից է, ում ես իրոք կկոչեմ «Մաեստրո»:

Շնորհակալություն Խաբի` Դեսիմայի համար: Շնորհակալություն, որ բոլորիս փոխարեն դուրս վազեցիր խաղադաշտ և սրտանց տոնեցիր Մեր Հաղթանակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել