Մեզ վիճակվել է ապրել մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ առանց գիտելիքի ու կրթության անհնար է դիմակայել ժամանակակից աշխարհի կողմից նետված փորձություններին: Իսկ մեր երկրի պես աշխարհագրական դիրք ունեցող պետության համար արդիական գիտելիք ստանալը՝ պարզապես պարտադրված անհրաժեշտություն է: Այո, կրթություն ստանալու ճանապարհն այսօր հարուստ է բազմաթիվ խոչընդոտներով, բայց երբ գաղափարն ավելի մեծ է, իսկ ապագան տեսանելի, թեկուզ դժվարություններով հնարավոր է հաղթահարել ամենը:
Սիրելի դպրոցականներ և ուսանողներ նախապես շնորհավորում եմ ձեզ գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում, որ ուսումնառության յուրաքանչյուր օր, առանց խոչընդոտների, զինվեք գիտելիքների այնպիսի պաշարով, որոնք հետագայում կներդնեք մեր երկրի զարգացման, ամրապնդման ու առաջընթացի գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել