Չգիտեմ ինչից է,բայց վերջին սերնդի երեխաները շատ արագ են կարողանում կողմնորոշվել բոլոր հարցերում:
Հարևանս մյուս հարևանի երեխային հարցնում է,
- 1 կգ բամբակն է ծանր, թե՞ 1 կգ երկաթը:
Երեխան պատասխանեց՝ երկաթը:
Սա ծիծաղելով, իրենից գոհ,
- Չէէէ լավ չես սովորում,երկուսն էլ հավասար են: 
Երեխան էլ,
- Դե որ տենց ա բեր մի կգ բամբակն էլ խփեմ գլխիդ մի կգ երկաթն էլ,տես նու՞յնն են.:.
Արդեն երրորդ օրն է,մտածում եմ կարո՞ղ է նմանատիպ հումոր ցույց են տվել հեռուստացույցով, երեխան տեսել սովորել էր,թե ՞ իրոք կարողացավ այդպես արագ կողմնորոշվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել