Ահա թե ինչ է հայտարարում մեր հարևան մեծ գլուխ՝ խոշոր եղջերավոր կենդանին: «Հայաստանը խուճապի մեջ է, իսկ ազեռբառանը տարավ ջախջախիչ հաղթանակ»: 
Այ մարդ մեկը չկա՞ այդ երկրում, որ հացնի թե ո՞ր հաղթանակի մասին է խոսքը: Այ լաչառի մեկը բունդ մնա էլի, ամոթ է:
Փաստորեն այս ամեն գործողությունները, որոնք տեղի ունեցան օգոստոս ամսին, անկախ իր կամքից մեր հիմար հարևան Նախ-Ագահը հաստատում է այն կարծիքը, որ իր նպատակն է եղել հանդիպման ձախողումը: Եթե հիշում եք որոշ ադրբեջանական կայքեր հայտարարեցին, որ չի գնալու, հոտո թե հնարավոր է գնա, մեկել տեսանք գնացել է: Նրա կեղծիքն իրականում ձախողված է: Խոսում էին հիսուն զոհի մասին, որ հայկական կողմը կրել է, բայց այ անգամ տասի մասին, այսինքն գնալով նվազում է, իսկ իրենց սառնարաններում պահվող ապագայում ներկայացվելիք դիակները, որոնք վաղուց չկան, կներկայացվեն ավելի ուշ:
Ամենից հետաքրքիրն այն է, որ մեր մյուս հարևանները հասկանում են, բայց լռում են: Խաղաթուղթ ասվածը պահում են հերթական սև օրվան: Երանի թե մի փոքր գնահատվել հայի նվիրվածությունը: 
Ի՞նչ է ստացվում, տապալելով առճակատումը, անցնում է իրենց սիրած սցենարին, ստի ու կեղծիքի տարածմանը, մինչև որ սաղ հասկանան, որ սուտ էր, արդեն կիսասուտ կդառնա, հետո էլ շատ ու շուտ շուտ կասի ու դրսինների ուղեղները խավիարով կլվանա: Իսկ մենք ոչ մի կառույց չենք դիմի, չենք ասի, կլռենք ու այնպես կստացվի, որ մի օր կգա ու շատ նման կեղծիքներից և ոչ մեկը ժամանակին ուղակի հակաթույն չի տրվել: Ու կասենք մենք ավելի հեռուն ենք նայում, թե որտեղ, դա անհայտ է: 
Կարծում եմ ամեն դեպքում արժե պատասխան հնչի, բայց ոչ թե նախագահական մակարդակով, այլ փոխնախարարի մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել