Ըստ ինձ հասած հավաստի տեղեկությունների, Հրազդան ՔԿՀ պետի տեղակալներից մեկը, ապօրինական կապի մեջ մտնելով դատապարտյալներից մեկի հետ, մի քանի միլիոն դրամի հասնող բիզնես է ծավալել նշածս ՔԿՀ-ում: Խոսքը վերաբերվում է հեռախոսների ներմուծմանը ՔԿՀ: Յուրաքանչյուր «թույլատրված» հեռախոսից ՔԿՀ պետի տեղակալը ունեցել է իր հաստատուն բաժինը, որից հետո միայն հեռախոսը հասել է պատվիրատուին:
Վերջին պայմանավորվածության համաձայն պետի տեղակալը վերցրել է ներմուծման համար իր փայաբաժինը, հեռախոսների խմբաքանակը տեղափոխվում է մել այլ ՔԿՀ, բայց իր պարտականությունը չկատարելու պատճառով իր գործընկեր դատապարտյալի վրա կուտակվում է մի քանի միլիոն դրամի պարտք, ալյ կերպ ասված դատապարտյալին «քցել» է: 
Ավելին, գոյություն ունեն ապացույցներ մի քանի հարյուր հեռախոսի տուփերի տեսքով, որոնք կարող են իդենտիֆիկացվել ՔԿՀ-ի առգրաված հեռախոսների հետ: 
Չալարեմ՝ առաջիկայում կգրեմ ավելի մանրամասն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել