Ձեռքեր`հարյուրավոր, հազարավոր ձեռքեր...անթիվ, անհամար անմեղ ձեռքեր երկինք պարզվեցին և այնտեղ համբարձվեցին:
Ձեռքեր`կոշտացած`մանգաղից ու բահից, ձեռքեր` հղկված գրչով ու մագաղաթով, կռիվ տվեցին, տառապեցին ու մաքառեցին մահի առաջ ու հաղթական երկինք գնացին:
Ձեռքեր` ծերացած ու անմեղ, բարություն սովորեցնող ու հայրենասիրություն տարածող, ինչքան արցունքներ սրբեցին, ինչքան ջահել ձեռքեր գրկեցին, երկնքի ճանապարհից ետ պահեցին, բայց նրանք էլ ջահելների հետ`երկնքում օթևանեցին:
Հիմա նայիր երկնքին, տես հարյուրավոր, հազարավոր, անթիվ անհամար կոշտացած, գրչով հղկված, արցունքներ սրբող և ջահելին պահող ձեռքեր, նրանք բոլորը այնտեղ են...Նրանք բոլորը կարոտ մնացին ինչ-որ ձեռքի`դեռ չծնված ձեռքի, դեռ քայլել չսովորած ձեռքի, դեռ գրչով չկռված ձեռքի...բայց ամենինց շատ նրանք զենքեր վերցնող ձեռքերի կորուստը ողբացին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել