Առաջիկա երկու-երեք տարվա կտրվածքով արդեն տեսանելի են դառնում այն գործընթացները, որոնք հանգեցնելու են Եվրասիայի քաղաքական դիմագծի արմատական փոփոխության: Եթե ժամանակ առ ժամանակ ուսումնասիրություններ անցկացվեն անմիջականորեն պոտենցիալ կոնֆլիկտածին օջախներում, ապա հնարավոր կլինի նաև Հայաստանի համար քաղաքական որոշակի վարքագծի կիրառական մշակումներ նախապատրաստել և այդ միջոցով չեզոքացնել կամ մեղմել մեզ ուղղված արտաքին սպառնալիքները: Այդ կարգի ուղղորդված աշխատանքը կարող է ազատել մեզ անհարկի և անիմաստ քաղաքական, բարոյական ու նյութական կորուստներից, բայց սա այն եզակի դեպքն է, երբ պետությունը պետք է լինի պատվիրատու, միաժամանակ զուրկ լինելով աշխատանքի արդյունքները, մասնագետների կողմից արված հետևություններն ու խորհուրդները օրվա իշխանավորների ընթացիկ քաղաքական փոքրիկ շահերից բխող սրբագրումներով ապականելու հնարավորությունից: Երբ մարդը կանխավ գիտի, թե փոթորիկի կամ ջրհեղեղի ընթացքն ինչպիսին է լինելու՝ որտեղից է սկսվելու և ուր է գնալու, ապա կարող է նաև որոշակի գործողություններ նախաձեռնել իր և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել