Երբ մետաղաձուլարանի կաթսան սկսում է եռալ, այնժամ խարամը անջատվում է անխառն մետաղից․․․․
Երբ հասնում է կրիտիկական պահը, երբ բոլոր թշնամիները միանում են քո դեմ, կործանման ուրվականի տեսքից սարսափած ԴՈՒ ուշքի ես գալիս, ու քո անխառն մետաղից կոփվում է քո առաջնորդը։
․․․Անդրանիկը դեռ տասը տարեկան էլ չկար, երբ Շապինգարահիսարից բերին նրա հյուսն հոր դին։ Այդ երեխան հավաքեց հոր գործիքները ու բարձրացավ սարը՝ ՆՐԱՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ։ Նա նորոգում էր վնասված հրացանները, ու աչքի պոչով հետևում ֆիդայիններին։ Իսկ երբ ֆիդայի էր խփվում, նա վերցնում էր նրա զենքը, ու անցնում նրա քարի ետևը։ 
Նա սովորում էր․․․․
Ֆիդայիները սիրեցին աչքաբաց պատանուն, ու նրան կոչեցին ՇԱՊԻՆԱՆԴ՝ Շապինգարահիսար լերան ԱՆԴՐԱՆԻԿ!
Ու երբ եկավ պահը, երբ թունավորվեց Աղբյուր Սերոբը, նա վերցրեց նրա զենքը, ու կանգնեց նրա տեղում։
Միտինգների հրապարակներում, ու հացադուլների վրաններում ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ մի՛ փնտրեք։ Նրանք առաջնորդի ստվեր են։
Մետաղը կոփվելու համար ՇԱ՜Տ բարձր ջերմություն է հարկավոր! ! !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել