Այսօր տեսախցիկներ կան տեղադրված աշխարհի բոլոր անկյուններում, և այդ տեսախցիկներից շատերը հնարավորություն են ընձեռում մարդկանց տանը` համակարգչի էկրանից առցանց հետևելու, թե ինչ է կատարվում աշխարհի այս կամ այն անկյունում: Ստորև առանձնացրել ենք այդպիսի մի քանի օնլայն տեսախցիկների կայքեր, որոնք կարող են ձեզ հետաքրքրել:

large_10566508983

 1  Միջազգային տիեզերակայան

Հետևեք Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի առօրեային, ինչպես նաև տիեզերքից Երկրի անզուգական տեսարաններին: 

 2  Earth Cam

Earth Cam-ի շնորհիվ հետևեք, թե ինչ է տեղի ունենում աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղադրված տեսախցիկների օբյեկտիվի առաջ: 

 3  Յելոուսթոուն ազգային պարկ

Չե՞ք եղել Յելոուսթոունի ազգային պարկում, այցելեք այստեղ ու ընտրեք առաջարկվող առցանց տեսախցիկներից մեկը:

 4  Էբբի փողոց

Ուզո՞ւմ ես տեսնել, թե ինչ է այս պահին կատարվում Բիթլզի շնորհիվ հայտնի դարձած Էբբի փողոցում, սեղմիր այստեղ

 5  AfriCam

Հետևիր աֆրիկյան վայրի բնությանը՝ AfriCam-ի կողմից առաջարկվող առցանց տեսախցիկներից մեկի վրա սեղմելով:

 6  Ակվարիումներ

Թե՛ Aquarium of the Pacific-ը և թե՛ Vancouver Aquarium-ը մի քանի տեսախցիկներ են առաջարկում, որոնցով կարող եք օնլայն հետևել օվկիանոսային ու ծովային կենդանիներին:

 7  Հյուսիսափայլ

Հյուսիսափայլին կարող եք հետևել AuroraMAX-ի կողմից առաջարկվող տեսախցիկներով, սակայն պետք է զգուշացնել, որ հյուսիսափայլն ամռան ամիսներին միշտ չէ, որ հնարավոր է տեսնել:

 8  Լաս Վեգասի ամուսնությունների մատուռը

Լաս Վեգասի ամուսնությունների մատուռի տեսախցիկները ձեզ հնարավորություն կտան առցանց հետևել, թե ինչպես են հարբած զույգերը մեծ սխալ թույլ տալիս էլվիսական թեմատիկայով իրենց ամուսնություններով:

 9  Երևան

Եվ իհարկե կարող եք հետևել, թե ինչ է տեղի ունենում Երևանում տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկների շնորհիվ՝ այցելելով MyYerevan կայք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել