Մարիա Պլոտնիրկովան ռուս լուսանկարիչ է, ով տարված է լուսանկարչության փողոցային և ճանապարհորդական ուղղություններով: Նա սիրում է նաև սպորտային լուսանկարչության ժանրը: Նրա մասին ավելին իմնալու համար կարդացե՛ք նրա հետ անցկացված հարցազրույցը և դիտե՛ք նրա ստեղծագործությունները:

Մի քանի խոսքով պատմե՛ք Ձեր մասին:

Ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ եմ: 2010 թ.-ից իր վեր ապրում եմ Հարավային Ամերիկայում: Իբրև ֆոտոլրագրող մասնագիտացած եմ սպորտային լուսանկարչության մեջ:  Վերջերս իբրև լուսանկարիչ հանդես եմ եկել երկու խոշորագույն մարզական իրադարձությունների ՝ Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի և Բրազիլիայում կայացած Մունդիալի ժամանակ: Շուտով ես ու ամուսինս կրկին Ռուսաստան կվերադառնանք:

Ինչի՞ց սկիզբ առավ Ձեր սերը փողոցային լուսանկարչության հանդեպ:

Ես միշտ էլ սիրել եմ փողոցային լուսանկարչությունը, սակայն իմ սերը փողոցային լուսանկարչության հանդեպ աստիճանաբար խորացավ: 2010 թ-ից ի վեր ես սկսեցի ակտիվորեն ճանապարհորդել Հարավային Ամերիկայում և հասկացա, որ փողոցային լուսանկարչությունն ամենից ավելի հոգեհարազատ է ինձ համար: Հենց այս ժանրում եմ ես կարողանում ինքնառեալիզացվել որպես լուսանկարիչ:

Լավագույն հաճոյախոսությունը, որ երբևէ ստացել եք:

Աշխարհի գավաթի լավագույն լուսանկարիչ:

Կա ինչ-որ ասույթ լուսանկարչության մասին, որը տպավորվել է Ձեր մեջ:

Ես սիրում եմ Հենրի Քարթիեր Բրեսոնի այս կարճ ասույթը.

Մտածել պետք է լուսանկարելուց առաջ ու հետո, ոչ թե լուսանկարելու ժամանակ:

Ապագայի ի՞նչ նպատակներ ունեք:

Ես փորձում եմ փողոցային լուսանկարչության ժանրում ֆոտոպատմություններ ստեղծել: Ֆոտոպատմությունը ֆոտոլրագրության և վավերագրական լուսանկարչության հիմնական պտուղներից է: Որոշ պատմություններ կարող են դիմանկարների, բնապատկերների կամ ռեպորտաժների համադրության միջոցով ստեղծվել, սակայն ես փորձում եմ զուտ փողոցային լուսանկարների միջոցով ստեղծել ֆոտոպատմություններ՝ առանց նկարների տակ նկարագրություններ կամ մեկնաբնություններ ավելացնելու: Մի խոսքով, ես փորձում եմ բացառապես վիզուալ միջոցներով իմ ասելիքը տեղ հասցնել դիտողներին:

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին:

Եթե ցանկանում եք զբաղվել փողոցային լուսանկարչությամբ, Ձեզ հետ վերցրեք ֆոտոխցիկը ամեն անգամ տնից դուրս գալիս և փորձեք գտնել Ձեր ուրույն ոճը:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել