Մի՞թե կարելի է սեփական ժողովրդին կույրի տեղ դնել, մի՞թե մինչեւ հիմա հասկանալի չի դարձել, որ հայ ժողովուրդը գիտուն ժողովուրդ է, մեր ժողովուրդն ամեն ինչի մասին տեղյակ է, ոչ մի բան հնարավոր չէ նրանից թաքցնել, ուղղակի ուժային կառույցների միջոցով խեղդել եք ու դարձրել գործազուրկ: Մի՞թե հնարավոր է այս փոքրիկ հողակտորի վրա որեւէ բան գաղտնի պահել, մի՞թե չեք տեսնում, որ աղբամանները շատերի համար դարձել են ճաշասեղաններ, մի՞թե չի երեւում, թե արտագաղթն ինչ չափերի է հասել: Ովքե՞ր են պաշտպանելու այս հողն ու ջուրը, մի՞թե չեք տեսնում, թե անպատժելիությունը, անօրինականությունները, կեղծիքները, քավոր-սանիկ հարաբերություններն ինչպիսի խոր արմատներ են գցել մեր երկրում, մի՞թե կարծում եք, որ այս երկիրը կառուցելու են նեմեցները, գելերը, մկները, ճոյտերը, ծաղիկները, շմայսները, լեդիները, կրակեմները, բուռնաշները, խաչատուրովները, գորիկները: Հայ ժողովրդին հետաքրքրում է, թե ուր եք տանում իրենց՝ դեպի Դերզորի անապատնե՞րը, թե՞ նորից պետք է հայ ժողովուրդը ցաքուցրիվ լինի Երկիր մոլորակով մեկ… Մինչեւ ե՞րբ պետք է մեր երկրում ջայլամի քաղաքականություն վարեն»:

«երկրապահ կամավորականներ»-ը Սերժ Սարգսյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել