Ինֆորմացիա Արմավիրի, Սյունիքի և Լոռու մարզպետների համար. պապայի արև գիտելիքի օրը սեպտեմբերի մեկնա: Մեր մարզպետները էնքան են պարապ մնացել, կամ էլ բեսամբ պատասխանատու դուս եկան, որ ժամանակից շուտ արդեն շնորհավորական ուղերձներ են հղում երեխաներին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ: 
Հարց մարզպետներին ու իրենց խոսնակներին՝ այ ձեր ցավը տանեմ, օգոստոսի 29-ին «Սեպտեմբերի 1-ը» շնորհավորում եք, որ ինչ անեք՞: 
Ասում եմ հազիվ առիթա ձեռի հետ «մարրըի 8», «Նոր Տարի», «Ապրիլի 7», «Սահմանադրության օր» ու «Անկախության օր» շնորհավորեք էլի... Հա ինչ կլինի է՞ որտեղ 2 օրը, դեղ էլ երկու ամիսը: 
Ասում եմ մնաց Ազատ դեմոկրատները շնորհավորեն. ուշացնում են: 
Դե ինչ հարգելի մարզպետներ շնորհավորում եմ ձեզ փետրվարի 23-ի առթիվ, ցանկանում եմ բեղուն աշխատանքային գործունեություն: 
Օգտվելով առիթից, շնորհավորում եմ նաև ընկերոջս ծննդյան օրը, որը ընդամենը սեպտեմբերի 20-ին է:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել