Միկոյանի արձանն այս տարի չի տեղադրվի, չնայած որ այդպես էր նախատեսվում, ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը

«Կոնսերվացված վիճակ է հիմա, տեղաշարժ չունենք: Ինչ-որ ունեցել ենք, էլի ունենք և որոշումը, և արձանը: Բայց առավել կարևոր խնդիրներն առաջնահերթ համարելով զբաղված ենք դրանցով: Բայց դա չի նշանակում, որ Միկոյանի արձանից հրաժարվել ենք»,- նշել է Բարսեղյանը՝ չերաշխավորելով, որ ԽՍՀՄ գործչի արձանը կտեղադրվի հաջորդ տարի:

Ըստ նրա, նախ պետք է իրականացվի Կարեն Դեմիրճյանի արձանի, հետո՝ 2015-ի աշնանը, Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, և հետո հերթը կհասնի Միկոյանին, գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել