Երեկ շատ խառը օր դուս եկավ հա: Փորձեմ հակիրճ ներկայացնեմ: 
Ցավոք սրտի երեկ մեր ժամկետային զինծառայողներից մեկը մահացավ: Ցավակցում եմ բոլորիս:

Բայց երեկ նաև մեր զինծառայողներից մեկը՝ Հակոբ Ինջիղուլյանը վերջապես ազատվեց ադրբեջանական գերությունից ու տեղափոխվեց երրորդ երկիր: Հուսանք Հակոբը շուտ հնարավորություն կունենա վերադառնալ իր հայրենիք, հաշվի առնելով նաև այն փաստը, որ ամենաբարձր մակարդակով խոստացվել է Հակոբի հանդեպ որևէ հետապնդում չիրականացնել:

Շատ կարևոր դեպք էի երեկ մոռացել նշել նյութիս մեջ: Ուղղեմ սխալս: Վերջապես հազար տարի համատեղ կյանքից հետո ամուսնացան Անջելինա Ջոլին ու Բռետ Պիտը: Մաղթենք սիրառատ կյանք մեր նորապսակներին:

Երեկ բառից բուն իմաստով՝ ԱՍՏՂ-ի ծնունդ էր: Մայքլ Ջեքսոնը երեկ կարող էր նշել իր ծննդյան օրը: Ֆեյսբուքում երեկ Ջեքսոնի ֆանատները յուրովի հիշում էին իրենց ԱՍՏՂ-ին ու տարածում նրա երգերը: Չեմ կարող չասեմ, ես էլ եմ մեծ հաճույքով լսում այդ երգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել