Ծնվածս օրվանից ծնողներս իմ անունը կարճ հնչելու համար Արո են ասել, հետո բակում բոլորը ինձ սկսեցին Արո ասել, իսկ հետո դպրոցում, /բացառությամբ մատյանը ստուգելուց/ ինձ բոլորը Արո էին ասում, հետո ինստիտուտում, համալսարանում, աշխատանքիս վայրում ու ամենուր-ամենուր: Ես այդպես էլ Արո կկոչվեի մինչև կյանքիս վերջ, եթե չլիներ 2008 թվականի համաժողովրդական շարժումն ու ֆեյսբուկը: Շարժումից հետո ես ծանոթացա նոր մարդկանց հետ ով ծանոթ չէր իմ անցյալի անվան հետ, իսկ ֆեյսբուկում էլ որ գրանցվեցի Առաքել անունով դրանից հետո ինձ բոլորը ճանաչեցին որպես Առաքել: Հա մեկ էլ որ սկսեցի հոդվածներ գրել ու ստորագրել Առաքելով ՃՃ: Ճիշտն ասած ես էլ ինձ որպես Առաքել ճանաչեցի 35 տարի որպես Արո ապրելուց հետո ՃՃ:
Պատկերացրեք, վատ չէ սեփական անունը այդքան ուշացումով գտնելը: Իսկ հիմա էլ ֆեյսբուկում շատ հազվադեպ, երբ հին ընկերներս քոմենթ են գրում ու ինձ դիմում Արո անունով, նոր ընկերներս էդպես էլ չեն հասկանում, որ դա ինձ է ուղղված, սակայն ինչ արած, եթե ժամանակին ինձ Առաքել ձայն տալու դեպքում չէի հասկանում, որ դա ինձ է ուղղված, հիմա էլ Արոյի դեպքում եմ շփոթվում, թե արդյոք դա իմ 35 տարի անդադար կրածս անունն է ՃՃՃ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել