Իսկապես որ մեր երկրում ամեն ինչ կախված է հանգամանքներից: Եվ ո՛չ մի օրինաչափություն, ո՛չ մի բնական ընթացք, օբյեկտիվ պատճառ, պատմական անհրաժեշտություն, հասարակական պատվեր կամ պահանջ...
Եվ ո՛չ մի խոսք պատասխանատվության անխուսափելիության մասին, միայն հանգամանք, և խաղը սկսված է…
Հանգամանքները շահեկա՞ն կլինեն, կլինի ձիու քայլ, չի՞ լինի, կստեղծվի այդ հանգամանքը, կամ կստեղծեն, եթե արդեն չեն ստեղծում…
Իսկ ինչու՞ ոչ. այն, ինչը կարելի է Ձևսին, ինչու՞ չի կարելի եզին…
Չէ՛, լուրջ, ինչու՞ մեր պատմությունը չի ձերբազատվում Ձևսի ու եզի սինդրոմից…
Ինչ ուզում եք, ասեք, մեզ իսկապես նոր պատմություն է պետք… մաքուր պատմություն` ո՛չ լալահառաչի, ո՛չ մազապուրծի, և ո՛չ էլ սրբագրված ու նենգափոխված…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել