Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում իմիջիայլոց առաջարկել է վերացնել մեռելոցները: Քանի որ վերջին շրջանում հաճախ է քննարկվում մեռելոցները հանելու հարցը, հարկ եմ համարում նշել, որ Հայ առաքելական եկեղեցու տաղավար հինգ տոների հաջորդ օրը հայտարարվում է մեռելոց և այդ օրը բոլորս այցելում ենք մեր հարազատների շիրիմներին՝ հիշլով մեր անցավորներին: Եկեղեցական այս օրը պետական դարձրեց ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: 
Չեմ կարծում, թե տարվա մեջ այդ հինգ օրը խանգարում է, որ մեր տնտեսությունն առավել արագ զարգանա, մեր պաշտոնյաներն առավել ազնիվ լինեն, օլիգարխները հարկ վճարեն կամ ՛՛մարդ չուտեն՛՛: Ցավում եմ, որ աշխարհի առաջին քրիստոնեական պետությունում նման թեմաներ են բարձրացվում:

Եթե մեր հայրենի կառավարությունը տնտեսությունն իրականում զարգացնելու կամք ունենա, հաստատ այդ հինգ օրը չէ, որ նրան կխանգարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել