Քրիս անունով այս խոզուկի կյանքը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե չլիներ եթե-ն: Քրիսը ծնվել էր ոտքերի բնածին արատով:

Խոզուկը շուտով կսատկեր կամ ստիպված կլիներ ողջ կյանքի ընթացքում առջևի վերջույթներով քարշ տալ իր մարմինը, եթե նրան օգնության չհասներ անասնաբույժ Լեն Լուսերոն:

Բժիշկը ձագուկի համար տեղաշարժվելու մի անսովոր սարք պատրաստեց: Անասնաբույժը խոզուկի համար իսկական անվասայլակ պատրաստեց, ինչի շնորհիվ նա կարողանում է այսօր իրեն լիարժեք զգալ: 

Սկզբնակն շրջանում խոզուկը չէր կարողանում օգտվել իր նոր ոտքերից, բայց աստիճանաբար յուրացրեց դրա կիրառման ձևը: 

Շատ շուտով Քրիսը սկսեց նույնիսկ բարձր արագությամբ վազել և զարգանալ որպես առողջ կենդանի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել