Tert.am-ը գրում է.

Մեծագույն ուրախությամբ ընդունեցի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Դատելով դեպքերի զարգացման ընթացքից` նախապես ԱՄՆ չորս նահանգների, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այս ուրախալի իրադարձությունը հասունացած էր և նոր վկայությունն է՝ աշխարհում ընթացող միջազգային լուրջ և հիմնավոր գործընթացների: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ 

«Հայտնի է, որ վերջին հարյուրամյակում աշխարհի պետությունների թիվը առնվազն կրկնապատկվել է: Երկրորդ համաշխարհայինից հետո ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հստակ հաստատումը նոր խթան հանդիսացավ գաղութատիրական մտածողության վերջնական փլուզման: Սթափ գնահատելով իրավիճակը, տեսնում ենք, որ այսօր  աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում, հասունացել է անկախացումների նոր շրջան, որը մարդկության քաղաքակիրթ զարգացման, ժողովրդավարության շարունակական և անկասելի ձեռքբերումների, կյանքի ազատության չափանիշների բարձրացման հստակ և անմերժելի ուղեկիցն է:

Վստահորեն կարող եմ ասել, որ Արցախի անկախության գործընթացը արդարացի, հիմնավորված ու փաստարկված է բոլոր անկախացումների մեջ, այդ թվում՝ արդեն միջազգայնորեն ամրագրած Կոսովոյի, Էրիտրեայի, Հարավային Սուդանի և մյուս անկախ երկրների շարքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել