Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը շատ ուրախ էին, որ անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում իրենց հարսանիքը հենց այնպես անցավ, ինչպես իրենք էին ծրագրել: Հարսանիքը տեղի ունեցավ անցյալ շաբաթ օրը (23.08.14) Ֆրանսիայում՝ ընտանիքի անդամների և ընկերների նեղ շրջանակում: Նորապսակներն ուրախ էին, որ իրենց հարսանիքն իրենց ծրագրածի պես եղավ: Այն գաղտնի մնաց մինչև երեկ, երբ զույգը հրապարակեց հարսանիքի մասին լուրերը:

 

Մի անանուն աղբյուր հայտնել է «Us Weekly» -ին.

- Սա անակնկալ էր, սակայն նրանք ծրագրում էին գնալ այս քայլին, երբ կհասունանար ճիշտ ժամանակը: Բոլորն ուրախ են նրանց համար: Դա փոքրիկ հավաք էր միայն ընտանիքի անդամների և ընկերների համար: Նրանք հենց դա էին ցանկանում: Ես ուրախ եմ, որ նրանք գնացին այդ քայլին: Մենք բոլորս նրանց վաղուց էինք ամուսնացած համարում, սակայն հիմա դա արդեն պաշտոնական է: 39-ամյա Անջելինայի և 50-ամյա Բրեդի համար շատ ուրախ էր նրանց մտերիմ ընկեր Ջորջ Քլունին, ով պատրաստվում է ամուսնանալ Ամալ Ալամուդինի հետ մյուս ամիս:

Նա ասել է.

Ինչ հրաշալի է: Ես շատ ուրախ եմ Բրեդի և Էնջիի ու նրանց ողջ ընտանիքի համար:

Զույգը ամուսնական երդումը տվեց Շատո Միրավալի փոքրիկ մատուռում՝ շրջապատված իրենց վեց երեխաներով և այլ մտերիմներով: Անջելինան և Բրեդը սիրահարվեցին 2005 թ.-ին՝ «Միստր և Միսիս Սմիթ» կինոնկարը նկարահանելիս: Բրեդն ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ, ումից բաժանվեց 2005 թ.-ին, սակայն նա միշտ հերքել է, որ Անջելինայի հետ դավաճանել է նրան: Սա երրորդ անգամն էր, որ Անջելինան ամուսնական խորանի առջև էր կանգնում: Նախկինում նա ամուսնացած էր եղել Ջոնի Լի Միլլերի և Բիլի Բոբ Թորնտոնի հետ: Միլերից նա ամուսնալուծվեց 1999 թ.-ին, իսկ Թորնտոնից՝ 2003-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել