Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն, ով նաև երկրի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդն է, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել հանրապետության 62-րդ կառավարության կազմը: Էրդողանը հավանություն է տվել նոր կազմին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Համաձայն Դավութօղլուի ներկայացրած կառավարության նոր կազմի՝ իրենց պաշտոնները պահպանել են էկոնոմիկայի, ֆինանսների և էներգետիկայի նախարարները։ Վարչապետի պաշտոնակատարն իր թիմ է բերել 2 նոր փոխվարչապետի։ 

Մևլյութ Չավուշօղլուն, ով վերջին 9 ամիսներին զբաղեցրել է ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը, կփոխարինի Դավութօղլուին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել