Tert.am-ը գրում է.

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանի պաշտոնական մասնակցությանը Թուրքիայի Նախագահ Էրդողանի երդմնակալությանը արտգործնախարարի մակարդակով՝ կարծիք հայտնեց, թե պաշտոնական Երևանը նման քայլի է գնացել է՝ տեսնելով Թուրքիայի հետ կապած զարգացումները Արևմուտքի հարաբերություններում։

«Շատ է քննարկվում՝ արժեր գնալ, չարժեր, բայց ինձ համար տարօրինակ է, որ չքննարկվեց ձևի հարցը, ինչը շատ ավելի կարևոր եմ համարում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «գնում ես, որ ինչ անես»... Այս կտրվածքով առաջին հերթին չխոսվեց այն նպատակներից, որին ուզում է հասնել Երևանը»,-ասաց նա և եզրակացրեց, թե կարծում է՝ այս այցից մեծ նպատակներ ակնկալել պետք չէ, գոնե Երևանի մակարդակով։

Ըստ նրա, թերևս միայն տեսանելի նպատակներից է Նալբանդյանի կողմից Էրդողանին Նախագահի՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողության պաշտոնական հրավերը հանձնելը։

«Պաշտոնական Երևանը սա անում է՝ տեսնելով Թուրքիայի հետ կապած զարգացումները, որոնք ոչ պակաս հետաքրքիր են, որքան Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները։ Երևանը միանում է, չասեմ խաղին, այլ այն ռազմավարությանը, որը մենք ականատես կլինենք առաջիկա ամիսներին՝ Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել