Գուցե ոմանց վիրավորական, կամ ոչ կոռեկտ թվա ասածս, բայց այսօր Գեղազնիկ Միքայելյանի ու Վիտյա Այվազյանի հիշատակման օրով, ուզում եմ մի հատ տաբուացված հարց բարձրացնեմ... Արդյո՞ք այդ ցուցակում առկա բոլոր մարդիկ են արժանի ԱԶԳԱՅԻՆ հերոս կոչվելու:

Ամենևին կասկածի տակ չառնելով նույն Գեղազնիկի ու Վիտյայի կերպարների վեհությունը, ոչ էլ նրանց գործածի կարևորությունը, այնուամենայնիվ ուզում եմ ակնարկել, որ ազգային հերոս կոչման համար մի քիչ ավելի մասշտաբային բան է պետք անել, թե չէ կարելի է հանգիստ խղճով ազգային հերոս կարգել Արցախյան ազատամարտի մեր նահատակներից հարյուրավորների, ովքեր պակաս քաջաբար չեն զոհվել ու պակաս վաստակ չեն ունեցել:

Խնդիրը նրանում է, որ նոր անկախանալուց հետո, նորածին ՀՀ-ին պետք էին սիմվոլներ, որոնք կոգեշնչեին բնակչությանը ու զինվորներին և այդ պատճառով առաջին ազգային հերոսները դարձան Ջիվան Աբրահամյանը, Գեղազնիկ Միքայելյանը, Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը և Վիտյա Այվազյանը: Ուղղակի այդ պահին ավելի վաստակավոր սիմվոլներ չկային (անկախ նրանից, թե ինչ ա ասում Հայրիկյանն՝ իր մասին): Սա նորմալ էր, նորմալ էր այն ժամանակ, բայց հիմա մի տեսակ ճիշտ չի նայվում, որովհետ արդեն 92-93 թվերին շատ ավելի մեծ սխրանքներ անող տղերքը չէին արժանանում նման պատվավոր կոչման, իսկ նույն կարգի բաներ անողները ստանում էին ասենք տարբեր աստիճանի մարտական խաչեր, արիության մեդալ և այլն:

Այս առումով, շատ ավելի ռացիոնալ է ԼՂՀ Ազգային հերոսների ցուցակը: Համենայն դեպս, այնտեղ ընդգրկված ավելի քիչ անուններ են հարցեր առաջացնում: Գուցե հիմա ժամանակը չէ պատմական ռևիզիոնիզմի, բայց մի օր այս հարցին այնուամենայնիվ պետք է ինչ որ մի լուծում տրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել