Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ապացուցել, որ մեռած աստղերը, որոնք հայտնի են որպես սպիտակ գաճաճներ, կարող են բռնկվել ու պայթել, ինչպես սուպերնովաները: Սա իրենից խիստ հազվագյուտ տիեզերական երևույթ է ներկայացնում, որը հաջողվել է ֆիկսել առաջին անգամ:
Այս ապշեցուցիչ լուսանկարները ստեղծվել են աստղի մահվան կամ պայթյունի փուլերը ցուցադրելու համար:

This sequence shows some of the steps leading up to and following the explosion. A white dwarf, a star that contain up to 1.4 times the mass of the Sun squeezed into a volume about the same size as the Earth, leeches matter from a companion star (image 1). The Integral measurements suggest that a belt of gas from the companion star builds up around the equator of the white dwarf (image 2). This belt detonates (image 3) and triggers the internal explosion that becomes the supernova (image 4). Material from the explosion expands (image 5) and eventually becomes transparent to gamma rays (image 6).

Հայտնագործությունն արվեց այն ժամանակ, երբ հնարավոր եղավ առաջին անգամ ֆիկսել այս պայթյուններից մեկի ժամանակ ռադիոակտիվ մասնիկներից արձակված գամմա ճառագայթները:
Գիտնականններն այժմ համոզված նշում են, որ սպիտակ գաճաճ աստղերը կարող են բռնկվել ու պայթել, ինչպես սուպերնովաները:
Չնայած այս տեսակ սուպերնովաները, թվում է, թե ավելի հաճախ հանդիպող երևույթներ են, այնուամենայնիվ, դրանք յուրաքանչյուր գալակտիկայի համար բացառիկ են ու տեղի են ունենում մի քանի հարյուր տարին մեկ անգամ:
Այսպիսի պայթյունների տեսության համաձայն, սպիտակ գաճաճի ածխածինն ու թթվածինը պայթյունի ժամանակ ռադիոակտիվ նիկելի են միաձուլվում: Նիկելն, այնուհետև քայքայվում է ռադիոակտիվ կոբալտի, որն էլ իր հերթին է ավելի դանդաղորեն քայքայվում՝ վերածվելով երկաթի:

The scene of the crime: At a distance of about 11.5 million light-years from Earth, SN2014J as it is known, is the closest of its type to be detected in decades. This composite Hubble image shows the supernova in visible light, obtained on 31 January with Hubble¿s Wide Field Camera 3.

SN2014J սպիտակ գաճաճի պայթյունը տեղի է ունեցել Երկրից 11.5 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: Այժմ, համոզվելով, որ սպիտակ գաճաճները կարող են պայթել, գիտնականները փորձում են ավելի մանրամասն հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում դրա բռնկումն ու պայթյունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել