Երեկվա համար ունենք տխուր նորություն. ականի պայթյունի պատճառով 4 զինծառայող է վիրավորվել: Աստված տղերքին առողջություն տա:

Օդնոկլասսնիկն էր երեկ պատել ֆեյսբուքը: Ֆեյսբուքում ֆլեշմոբային տրամադրությունը դեռ իշխում է: Երեկ բացառություն չէր, ՖԲ օգտատերերը սկսեցին օդնոկլասսնիկային սիրային «հրաշք ու սրտաճմլիկ» ստատուսները տարածել: Դատելով ՖԲ օգտատերերի արձագանքից՝ օդնոկլասսնիկյան այդ ստատուսները ստեղ «տեղ չունեն»:

ԱՄՆ արտգործ նախարարն է ուզում գա մեր տները ու դրա հետ մեկտեղ մեր օրրան է ուզում ոտք գտնի նաև ՌԴ վարչապետը: Ինչպես միշտ գերտերությունների ղեկավարները չեն ուզում աչքի տակից բաց թողել, պստիկ, բայց ճստիկ մեր երկիրը: Էս հանգամանքը շատ ուրախացնողա. մենք մեր տեղը ու դիրքը ունենք աշխարհի երեսին: 
Դզեց՜:

Էրդողղանն էլ երդում կերավ.... ջհանդամիս չուտեր, հողերս նրա կերած երդումի վրա....Զհար ուտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել