Երեկ Սևան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավարին: Նրան այդ քաղաքում արգելում են կուսակցության գրասենյակ կառուցել՝ ասելով. «Իրավունք չունեք Երևանից գաք այստեղ, գրասենյակ սարքեք ու վերջ: Ինձ ասում էին՝ մեզ հետաքրքիր չէ՝ ինչ եք սարքում, չեք սարքելու, եղա՞վ»,- «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է կուսակցության ղեկավարը:
Այս միջադեպում ոչ այնգան գլխավոր է(այնուամենայնիվ դատապարտելի), թե որ կուսակցությանն նկատմամբ են նման կերպ դրսևորվել, քան այն, որ սա քաղաքական հարց չէ. չեմ կարծում, որ այս կուսակցությունը այդ գրասենյակով Հայստանում իսկույն իշխանություն էր վերցնելու: 
Այս խնդիրը ավելի խորքային է, եթե օրինակ՝ բիզնեսմենն ում բիզնեսը կենտրոնացած է Երևանում, մի օր որոշի, որ ընդլայվում է մարզերով և գնա մի մարզկենտրոնում փորձի գործունեություն իրականացնի, ապա այս խնդրի նման բազմաթիվ խնդիրների է հանդիպելու, որն անթույլատրելի է: Այս արատավոր երևույթը մեր հասարակության մեջ նոր չի և ցավոք սրտի դեռ չի վերանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել