Երբ վերջերս գրեցի բարեգործության, այդ գործունեությունը բիզնեսի, ապրուստի միջոց դարձնելու դեպքերի մասին, կայքերը չարձագանքեցին, գրառումս գրեթե ուշադրության չարժանացավ, նույնիսկ եղան փշոտ մեկնաբանություններ: Մինչդեռ դա շատ կարևոր և օրախնդիր հարց է…
Բայց ես ուրախ եմ, որ կարծես իմ բոլոր կանխատեսումների նման այս հարցում էլ էի ճիշտ: Երկու օր է ՙՙ մուրացկանությամբ ՚՚ զբաղվող այդ խմբերին այլևս չեմ տեսնում իմ նշած հատվածներում: Փաստորեն ճիշտ էի կպել, ուղիղ նշանակետին, և այդ գործին նայող, տիրություն անողները հավանաբար զգացել են վտանգն ու զգուշանում են: Համենայն դեպս երկօրյա ՙՙ շրջայցիս ՚՚ տպավորությունն այդպես էր…
Կապրե՛նք, կտեսնենք…
Արդեն թող պատկան մարմինները զբաղվեն, նրանք անելիք շատ ունեն…
Այնպես որ, ՙՙ Փարև պատկան մարմիններ…. ՚՚ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել