1. Միշտ մտածե՛ք միայն լավի մասին. մարդը նմանվում է իր մտքերին:
2. Սովորե՛ք շնորհակալ լինել. շնորհակալ մարդը երբեք ոչ մի բանի կարիք չի ունենում:
3. Մի՛ պարծեցեք ինքներդ Ձեզնով: Ինքնաներշնչանքը խեղաթյուրում է իրականության ճիշտ պատկերացումը: Եվ հիշե՛ք, որ «Աստված հակառակ է հպարտներին»:
4. Մի՛ վախեցեք Ձեր ճանապարհին հայտնված դժվարություններից: Վախը կաթվածահար է անում Ձեր կամքն ու ճնշում հոգին:
5. Օգուտ քաղե՛ք անհաջողություններից: Նույնիսկ անհաջող փորձը կարող է հարստացնել Ձեր կյանքը:
6. Կանգ մի՛ առեք այն արդյունքի վրա, որին հասել եք: Աշխարհում չկա կատարելության սահման:
7. Վայելե՛ք կյանքը: Երկարացրե՛ք ինքներդ Ձեր և Ձեզ շրջապատողների կյանքը:
8. Ձգտե՛ք ապահովված լինել, սակայն մի՛ թողեք, որ հարստությունը տիրի Ձեզ:
9. Հոգ տարե՛ք, որ ուրիշները երջանիկ լինեն և ինքներդ կերջանկանաք:
10. Վստահե՛ք Աստծուն, և Ձեր կյանքը կլցվի խոր իմաստով և լիակատար ներդաշնակությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել